Monday, January 18, 2010

Ադրբեջանցիները հունվարի 20-ի համար մեղադրում են Գորբաչովին

Report.am. 18-1-2010- Կովկասի մուսուլմանների վարչությունում այսօր կայացած միջոցառման ժամանակ կառույցի ղեկավար շեյխ-ուլի-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն պահանջել է 1990 թվականի հունվարի 19-20-ը Բաքվում տեղի ունեցած արյունալի դեպքերի համար պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին` ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի գլխավորությամբ: Փաշազադեի խոսքով՝ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննում է այդ օրերի մանրամասները` դրանց արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու նպատակով:

No comments: