Monday, January 18, 2010

Իգդիրում կազմակերպվել է ստորագրահավաք` ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման

Panorama.am. 18-1-2010- «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը (ASIM-DER) Իգդիրում կազմակերպել է ստորագրահավաք` ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման: Իգդիրում հավաքված 4.000 ստորագրություններ հիշյալ միությունն արդեն փոստի միջոցով ուղարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի լրատվական կայքը: Նշված կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման համար անհրաժեշտ է, որ հայկական զինուժը պահ առաջ դուրս գա «ադրբեջանական օկուպացված» տարածքներից:

No comments: