Panorama.am. 19-1-2010- Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության համաձայն, Հայաստանի Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման մեջ «կան արձանագրությունների տառին և ոգուն հակասող նախապայմաններ և սահմանափակիչ դրույթներ»:
«Թուրքիայի արտգործնախարարության այս արձագանքը հաստատում է մեր այն կարծիքը և համոզմունքը, որ Թուրքիան ցանկանում է արհեստականորեն ձգձգել արձանագրությունների վավերացումը և սկսել է կախվել փրփուրներից», -Panorama.am-ի թղթակից հետ զրույցում կարծիք հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը:
«Այդ որոշումը վնասում է արձանագրությունների հիմնական նպատակին։ Այդ մոտեցումը մեր կողմից անընդունելի է։ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորություններին, այդ թվում` արձանագրությունների հիմնական դրույթներին։ Նույն հավատարմությունն ակնկալում ենք նաև Հայաստանի կառավարությունից», ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Շարմազանովի հաստատ համոզմամբ, թուրքական կողմի այս քայլը «արհեստական առիթ է», որպեսզի միջազգային հանրության առաջ արդարացնի արձանագրությունների վավերացման ձգձգումը:
Պատգամավորը պարզաբանեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման համար հիմք է ծառայել ՀՀ Սահմանադրությունը, իսկ Սահմանադրության մեջ էլ հղում է կատարվում Անկախության հռչակագրին:
«Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 10-ին հնչեցրած նախագահ Սարգսյանի ելույթի իրավական ձևակերպումն է տվել, որտեղ շատ հստակ ասվում է, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան, -նկատեց Շարմազանովն ու թուրքական կողմին հորդորեց «պղտոր ջրում ձուկ չորսալ, իրենց ծիծաղելի վիճակի մեջ չդնել, լինել կառուցողական»:
Հայ պատգամավորի խոսքով, միջազգային հանրությունը անուղղակի աստիճանական ճնշումների է ենթարկում Թուրքիային: Եվ որպես վառ օրինակ, Շարմազանովը հիշեցրեց Մոսկվայում Պուտինի արտահայտած միտքը և այն որակեց «թեթև ապտակ Էրդողանին»:
«Ավելին` Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իռլանդացի և շոտլանդացի խորհրդարանականների կողմից ցեղասպանության ճանաչումն ու Բուլղարիայի նախագահի կողմից Թուրքիային ուղղված 20 մլրդ փոխհատուցման մասին պահանջը, առաջին ծիծեռնակներն են», -կարծիք հայտնեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Վլ. Պուտինը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ղարաբաղյան հակամարտության խնդիրը չպետք է կապել միմյանց հետ:Tuesday, January 19, 2010
Պղտոր ջրում ձուկ մի որսացեք, ծիծաղելի վիճակի մեջ մի ընկեք, եղեք կառուցողական. Հորդոր թուրքերին
Panorama.am. 19-1-2010- Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության համաձայն, Հայաստանի Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման մեջ «կան արձանագրությունների տառին և ոգուն հակասող նախապայմաններ և սահմանափակիչ դրույթներ»:
«Թուրքիայի արտգործնախարարության այս արձագանքը հաստատում է մեր այն կարծիքը և համոզմունքը, որ Թուրքիան ցանկանում է արհեստականորեն ձգձգել արձանագրությունների վավերացումը և սկսել է կախվել փրփուրներից», -Panorama.am-ի թղթակից հետ զրույցում կարծիք հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը:
«Այդ որոշումը վնասում է արձանագրությունների հիմնական նպատակին։ Այդ մոտեցումը մեր կողմից անընդունելի է։ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորություններին, այդ թվում` արձանագրությունների հիմնական դրույթներին։ Նույն հավատարմությունն ակնկալում ենք նաև Հայաստանի կառավարությունից», ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Շարմազանովի հաստատ համոզմամբ, թուրքական կողմի այս քայլը «արհեստական առիթ է», որպեսզի միջազգային հանրության առաջ արդարացնի արձանագրությունների վավերացման ձգձգումը:
Պատգամավորը պարզաբանեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման համար հիմք է ծառայել ՀՀ Սահմանադրությունը, իսկ Սահմանադրության մեջ էլ հղում է կատարվում Անկախության հռչակագրին:
«Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 10-ին հնչեցրած նախագահ Սարգսյանի ելույթի իրավական ձևակերպումն է տվել, որտեղ շատ հստակ ասվում է, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան, -նկատեց Շարմազանովն ու թուրքական կողմին հորդորեց «պղտոր ջրում ձուկ չորսալ, իրենց ծիծաղելի վիճակի մեջ չդնել, լինել կառուցողական»:
Հայ պատգամավորի խոսքով, միջազգային հանրությունը անուղղակի աստիճանական ճնշումների է ենթարկում Թուրքիային: Եվ որպես վառ օրինակ, Շարմազանովը հիշեցրեց Մոսկվայում Պուտինի արտահայտած միտքը և այն որակեց «թեթև ապտակ Էրդողանին»:
«Ավելին` Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իռլանդացի և շոտլանդացի խորհրդարանականների կողմից ցեղասպանության ճանաչումն ու Բուլղարիայի նախագահի կողմից Թուրքիային ուղղված 20 մլրդ փոխհատուցման մասին պահանջը, առաջին ծիծեռնակներն են», -կարծիք հայտնեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Վլ. Պուտինը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ղարաբաղյան հակամարտության խնդիրը չպետք է կապել միմյանց հետ:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment