Sunday, January 3, 2010

Երկրագնդի օրացույցը կարող է փոխվել

Tert.am. 3-1-2009- Օրացույցերի համաշխարհային ասոցիացիան հանդես է եկել 16-րդ դարից գործող Գրիգորյան օրացույցը փոխելու նախաձեռնությամբ: Ասոցիացիայի նախագահ Ուեյն Ռիչարդսոնը չի բացառում, որ նոր օրացույցն ուժի մեջ կմտնի արդեն 2012թ.: Մասնավորապես, ասոցիացիան առաջարկում է կիրառել թվագրման նոր տարբերակ. առաջարկվող օրացույցը կունենա 365 օր, բայց ամեն տարի, որ կսկսվի կիրակիով, կունենա մեկ լրացուցիչ շաբաթ օր: Այդպիսին է հենց 2012 թվականը: ՄԱԿ-ը ներկայում քննարկում է նաև մեկ այլ, այսպես կոչված սիմետրիկ օրացույց, որը, մասնավորապես, նախատեսում է բոլոր տարիներն սկսել երկուշաբթիից: Փոխարենը փետրվարը, մայիսը, օգոստոսը և նոյեմբերը կունենան յուրաքանչյուրը 35-ական օր: Ընդ որում՝ մյուս ամիսները կունենան յուրաքանչյուրը 28-ական օր: Այս օրացույցի ամենամեծ թերությունն այն է, որ իրենց ծննդյան օրից կզրկվեն բոլոր նրանք, ովքեր ծնվել են կրճատվող ամիսներին՝ 28-ից հետո: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը:

No comments: