Thursday, January 14, 2010

ՀԻՆ ՏՈՄԱՐՈՎ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Երբ է նշվում հին տոմարով Նոր տարին: Ինչպես է առաջացել նոր տոմարը: Հին տոմարով Նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հին եւ նոր տոմարների միջեւ տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր՝ Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582թ. հոկտեմբերին, տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչեւ 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից՝ մարտի 21-ից, որովհետեւ գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, եղել էր մարտի 11-ին՝ այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ հաստատեցին նոր տոմարը: Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) ...

No comments: