Wednesday, January 13, 2010

Էրդողանը Մոսկվայում նշել է, թե իբր Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կարեւոր քայլեր է անում

News.am. 13-1-2010- Երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում ելույթ է ունեցել «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» թեմայով։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Էրդողանը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների թեմային, նշել է, որ Թուրքիան հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ կարեւոր քայլեր է անում։ «Ցյուրիխում Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները դրա վառ ապացույցն են։ Մյուս կողմից, մտածում եմ, որ ադրբեջանական հողերի „բռնազավթմանը“ պետք է վերջ տրվի, շատ կարեւոր է Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը հաստատուն լուծում գտնելը, եւ այդ տեսանկյունից շատ կարեւոր դեր ունի Մինսկի եռյակը։ Որովհետեւ 20 տարի տեւող հակամարտություն կա եւ այդ ընթացքում Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Ես կարծում եմ, որ ՌԴ-ն այս հարցում կարող է շատ ակտիվ լինել եւ դառնալ ամենակարեւոր դերակատարը։ Իմ այցի կարեւոր թեմաներից մեկն էլ սա է։ ՄԱԿ-ի բանաձեւերում նշվում է, որ „բռնազավթում“ կա։ Թող մեկ վայրկյան առաջ իրագործվի արդար որոշում։ Հավատում եմ, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններն էլ շատ ավելի դրական ձեւով կզարգանան»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

No comments: