Monday, January 18, 2010

Միջազգային վարկերը կստիպեն Հայաստանին գնալ քաղաքական զիջումների. ՀԱԿ

Tert.am. 18-1-2010- Հայաստանին հարկավոր է լուրջ բուժօգնություն ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության ոլորտում: Նման կարծիք այսօր հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Նույնիսկ չլինելով տնտեսագետ` կարելի է հասկանալ, որ վիճակն աղետալի է»,- նշեց նա: Այս առումով նա անդրադարձավ վարկերին, որոնք Հայաստանը վերցրել է միջազգային կազմակերպություններից և Ռուսաստանից ճգնաժամի դեմ պայքարելու համար: «Եթե գումարները չես վերադարձնում, չորս տարի հետո պետք է գնաս քաղաքական զիջումների»,- նշեց նա: Միևնույն ժամանակ Բագրատյանն ասաց, որ եթե այսօրվա դրությամբ հայկական կողմը, կարծես, հրաժարվում է ղարաբաղյան կարգավորման հարցում առաջարկվող լուծումներից, ապա մի քանի տարի անց «կխնդրի այդ մասին»: Ինչ վերաբերում է երկրի տնտեսական աճին, փորձագետը նկատեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանը երկու անգամ հետ է ընկել Ադրբեջանից: Բագրատյանը համոզված է, որ «հայրենասեր մարդկանց մի խումբ» կարող է կարգավորել իրավիճակը: «Մենք կփոխենք հարկային համակարգը, թույլ չենք տա, որ գործող նախագահը լինի միլիոնատեր` երկրորդ նախագահի պես: Եվ թույլ չենք տա, որ եկեղեցին բիզնեսով զբաղվի… էլ ի՞նչ Քրիստոս»,- եզրափակեց Բագրատյանը:

No comments: