Tuesday, January 19, 2010

Փաշինյանին դատապարտեցին յոթ տարվա ազատազրկման

Tert.am. 19-1-2010- Քիչ առաջ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդաց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործով դատավճիռը։ Փաշինյանը արդարացվել է 316 հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությունը գործադրելը), իսկ 225 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում) ճանաչվել է մեղավոր և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման։

No comments: