Panorama.am.13-1-2010- Թուրքական Բուրսա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը, թեպետ վերջին տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի ընտրանու նկատմամբ, այդուհանդերձ, չկարողացավ բարձրանալ մրցաշարային աղյուսակում և վերջնականապես հանգրվանեց 5-րդ հորիզոնականում` 12 միավոր արդյունքով: Նույնքան միավոր է վաստակել նաև Ադրբեջանի հավաքականը, սակայն մեր թիմին գերազանցում է անհատական միավորների քանակով: Ադրբեջանցիները, այսպիսով, 2:2 հաշվով ոչ-ոքի խաղալով ամերիկացիների հետ` զբաղեցրեցին չորրորդ հորիզոնականը:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեցին ռուսները, ովքեր վերջին տուրում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին Իսրայելի ընտրանու նկատմամբ: Նրանք վաստակել են 15 միավոր և մրցակցությունից դուրս են: Երկրորդ տեղը գրավեց ԱՄՆ-ի թիմը` 13 միավորով: Հնդկաստանի հավաքականը նույնպես 13 միավոր է վաստակել, սակայն անհատական միավորների քանակով 1 միավորով հետ է մնում ԱՄՆ-ի ազգային թիմից:
Հաջորդ լրահոսում ավելի մանրամասնորեն կանդրադառնանք աշխարհի առաջնության արդյունքներին և մեր հավաքականի ելույթներին:
1. Ռուսաստան 24
2. ԱՄՆ 21,5
3. Ադրբեջան 22
4. Հնդկաստան 21
5. Հայաստան 20,5
6. Իսրայել 17
7. Հունաստան 17
8. Բրազիլիա 12,5
9. Եգիպտոս 12
10. Թուրքիա 11,5Thursday, January 14, 2010
Առաջընթաց չապահովող հաղթանակ

10. Թուրքիա 11,5
برچسبها:
Մարզական
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment