Aysor.am. 11-1-2010- ԱՄՆ նախագահի տիկին Միշել Օբաման սկզբում չի ցանկացել, որ ամուսինը մասնակցի նախագահի աթոռի համար մղվող պայքարին: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը` վկայակոչելով բրիտանական Times պարբերականին, որն էլ իր հերթին որպես աղբյուր մատնանշել է 2008թ.-ի ամերիկյան նախընտրական քարոզարշավին նվիրված գրքի հեղինակներին:
Ջոն Հեյլեմանը և Մարկ Հելփերինը «Կյանքի գլխավոր ճանապարհը» գրքում հաստատում են, որ Բարաք Օբաման ստիպված է եղել զիջումների գնալ, որպեսզի կինը թույլ տա իրեն մասնակցել նախընտրական քարոզարշավին. ամուսինը խոստացել է թողնել ծխելը, կիրակիները անցկացնել ընտանեկան միջավայրում, ներկա լինել երկու դստրերի ծնողական ժողովներին: Վերջապես, Բարաք Օբաման պարտավորվել է ընտանյոք հանդերձ համերգներ այցելել:
Գրքի հեղինակները համոզված են, որ ցանկության դեպքում Միշել Օբաման կկարողանար ամուսնուն համոզել հրաժարվել նախագահական սնափառությունից:
«Կարող էր Միշելը կանգնեցնել նրան` անխոս»,- հայտարարել է Հելփերին Times-ին տված հարցազրույցի ժամանակ:Monday, January 11, 2010
Միշել Օբաման թույլ է տվել ամուսնուն նախագահ դառնալ, եթե …
Aysor.am. 11-1-2010- ԱՄՆ նախագահի տիկին Միշել Օբաման սկզբում չի ցանկացել, որ ամուսինը մասնակցի նախագահի աթոռի համար մղվող պայքարին: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը` վկայակոչելով բրիտանական Times պարբերականին, որն էլ իր հերթին որպես աղբյուր մատնանշել է 2008թ.-ի ամերիկյան նախընտրական քարոզարշավին նվիրված գրքի հեղինակներին:
Ջոն Հեյլեմանը և Մարկ Հելփերինը «Կյանքի գլխավոր ճանապարհը» գրքում հաստատում են, որ Բարաք Օբաման ստիպված է եղել զիջումների գնալ, որպեսզի կինը թույլ տա իրեն մասնակցել նախընտրական քարոզարշավին. ամուսինը խոստացել է թողնել ծխելը, կիրակիները անցկացնել ընտանեկան միջավայրում, ներկա լինել երկու դստրերի ծնողական ժողովներին: Վերջապես, Բարաք Օբաման պարտավորվել է ընտանյոք հանդերձ համերգներ այցելել:
Գրքի հեղինակները համոզված են, որ ցանկության դեպքում Միշել Օբաման կկարողանար ամուսնուն համոզել հրաժարվել նախագահական սնափառությունից:
«Կարող էր Միշելը կանգնեցնել նրան` անխոս»,- հայտարարել է Հելփերին Times-ին տված հարցազրույցի ժամանակ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment