Tert.am. 12-1-2010- Իրանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ այսօր առավոտյան Թեհրանում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ–ը և Իսրայելը։ Այդ մասին հաղորդում է Press TV-ն:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Թեհրանի հյուսիսային շրջանում: Պայթյունի զոհ է դարձել միջուկային ֆիզիկայի ճանաչված իրանցի մասնագետը։
Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմեն Փարաստը խիստ դատապարտել է սպանությունը` նշելով, որ իսրայելցի և ամերիկացի գործակալների մեղսակցությունը «հակասում է բոլոր միջազգային նորմերին»: Այնուամենայնիվ, նման քայլերը, ըստ նրա, չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Իրանի խաղաղ միջուկային ծրագրերի զարգացման վրա:
«Նման ահաբեկչական գործողությունները և միջուկային ֆիզիկայի մասնագետների ոչնչացումը միանշանակ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ երկրի գիտական և տեխնոլոգիական առաջընթացի ճանապարհին: Ավելին` դրանք կարող են միայն խթանել այդ գործընթացը»,- նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:Wednesday, January 13, 2010
Իրանը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է ահաբեկության համար
Tert.am. 12-1-2010- Իրանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ այսօր առավոտյան Թեհրանում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ–ը և Իսրայելը։ Այդ մասին հաղորդում է Press TV-ն:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Թեհրանի հյուսիսային շրջանում: Պայթյունի զոհ է դարձել միջուկային ֆիզիկայի ճանաչված իրանցի մասնագետը։
Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմեն Փարաստը խիստ դատապարտել է սպանությունը` նշելով, որ իսրայելցի և ամերիկացի գործակալների մեղսակցությունը «հակասում է բոլոր միջազգային նորմերին»: Այնուամենայնիվ, նման քայլերը, ըստ նրա, չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Իրանի խաղաղ միջուկային ծրագրերի զարգացման վրա:
«Նման ահաբեկչական գործողությունները և միջուկային ֆիզիկայի մասնագետների ոչնչացումը միանշանակ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ երկրի գիտական և տեխնոլոգիական առաջընթացի ճանապարհին: Ավելին` դրանք կարող են միայն խթանել այդ գործընթացը»,- նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment