Tert.am. 18-1-2010- Իսրայելի պաշտպանության նախարարը Անկարայում հանդիպելով Ահմեդ Դավութօղլուի հետ՝ նշել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ տեղի ունեցած աթոռային սկանդալը թյուրիմացություն է եղել։
Թուրքական Ihlassondakika կայքէջի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտնել է, աթոռային պատմությունը արդեն ետեւում է եւ այսուհետ դիվանագիտական հարաբերությունները կշարունակվեն դիվանագիտական կանոններով։
Իսրայելի պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ։ Հյուրին դիմավորել են պաշտոնական արարողակարգով։ Բարեւելիս Բարաքը իր թուրք գործընկերոջը դիմել է թուրքերենով. «Բարեւ զինվոր» արտահայտությամբ։ Այնուհետ երկու երկրների նախարարների քննարկումները անցել է փակ դռների ետեւում։
Ի դեպ, Թուրքիայի նախագահը եւ վարչապետը տարբեր պատճառաբանությամբ հրաժարվել են հանդիպել իսրայելցի նախարարի հետ։
NEWS.am-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոն հրավիրել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանին եւ հանդիպման ժամանակ նրան նստեցրել ավելի ցածր աթոռի վրա, Իսրայելի բողոքը փոխանցել թուրք դեսպանին՝ թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» սերիալի դեմ, որտեղ իսրայելցի գործակալները ներկայացվում են որպես երեխաներ առեւանգողներ։ Այնուհետ դեսպանի հետ հիշյալ տեսարանի լուսանկարները տարածվել էին իսրայելական մամուլում, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Թուրքիայում։ Թուրքական իշխանությունները պահանջեցին Իսրայելի կողմից պաշտոնական ներողություն։ Իսրայելը նախ ուղարկեց բացատրություն, որ Դանի Այալոն նպատակ չի ունեցել նսեմացնելու թուրք դեսպանին։ Սակայն սա չբավարարեց Թուրքիային։ Հունվարի 13-ի ուշ երեկոյան Անկարան ստացավ իր ուզած՝ Դանի Այալոնի կողմից ուղարկված պաշտոնական ներողությունը՝ Իսրայելում Թուրքիայի դեսպանի անունով, ուղերձի մեջ իսրայելցի պաշտոնյան թուրք դեսպանից եւ թուրք ժողովրդից ներողություն էր խնդրում իր արարքի համար։Monday, January 18, 2010
Էհուդ Բարաքը փորձում է հարթել թուրք-իսրայելական թնջուկը
Tert.am. 18-1-2010- Իսրայելի պաշտպանության նախարարը Անկարայում հանդիպելով Ահմեդ Դավութօղլուի հետ՝ նշել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ տեղի ունեցած աթոռային սկանդալը թյուրիմացություն է եղել։
Թուրքական Ihlassondakika կայքէջի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտնել է, աթոռային պատմությունը արդեն ետեւում է եւ այսուհետ դիվանագիտական հարաբերությունները կշարունակվեն դիվանագիտական կանոններով։
Իսրայելի պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ։ Հյուրին դիմավորել են պաշտոնական արարողակարգով։ Բարեւելիս Բարաքը իր թուրք գործընկերոջը դիմել է թուրքերենով. «Բարեւ զինվոր» արտահայտությամբ։ Այնուհետ երկու երկրների նախարարների քննարկումները անցել է փակ դռների ետեւում։
Ի դեպ, Թուրքիայի նախագահը եւ վարչապետը տարբեր պատճառաբանությամբ հրաժարվել են հանդիպել իսրայելցի նախարարի հետ։
NEWS.am-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոն հրավիրել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանին եւ հանդիպման ժամանակ նրան նստեցրել ավելի ցածր աթոռի վրա, Իսրայելի բողոքը փոխանցել թուրք դեսպանին՝ թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» սերիալի դեմ, որտեղ իսրայելցի գործակալները ներկայացվում են որպես երեխաներ առեւանգողներ։ Այնուհետ դեսպանի հետ հիշյալ տեսարանի լուսանկարները տարածվել էին իսրայելական մամուլում, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Թուրքիայում։ Թուրքական իշխանությունները պահանջեցին Իսրայելի կողմից պաշտոնական ներողություն։ Իսրայելը նախ ուղարկեց բացատրություն, որ Դանի Այալոն նպատակ չի ունեցել նսեմացնելու թուրք դեսպանին։ Սակայն սա չբավարարեց Թուրքիային։ Հունվարի 13-ի ուշ երեկոյան Անկարան ստացավ իր ուզած՝ Դանի Այալոնի կողմից ուղարկված պաշտոնական ներողությունը՝ Իսրայելում Թուրքիայի դեսպանի անունով, ուղերձի մեջ իսրայելցի պաշտոնյան թուրք դեսպանից եւ թուրք ժողովրդից ներողություն էր խնդրում իր արարքի համար։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment