Tert.am. 12-1-2010- Մինչ Հայաստանի Սահմանադրական դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, Tert.am-ը փորձագետներից փորձում է պարզել, թե ՍԴ որոշումն ինչպես կարող է անդրադառնալ Թուրքիայում Արձանագրությունների վավերացման գործընթացի վրա։
Հարցի շուրջ Tert.am-ին մեկնաբանություն է տվել թուրքագետ Հակոբ Չաքրյանը, ով նշել է. «Սահմանադրական դատարանի բացասական որոշումը Թուրքիային առիթ կտա իրենց խորհրդարանում Արձանագրությունների վավերացումը մերժելու դեպքում ի լուր աշխարհի հայտարարել և հիմնավորել իրենց մերժումը` նշելով, թե Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն իսկ մերժել է դրանք»։
Թուրքագետն այն կարծիքին է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է Արձանագրությունների վավերացմամբ, քաղաքական առումով ճիշտ չի լինի Թուրքիային իր մերժումը հիմնավորելու առիթ տալ։
Միևնույն ժամանակ, ըստ Հակոբ Չաքրյանի, Սահմանադրական դատարանը չի զբաղվում քաղաքականությամբ և նրա խնդիրը օրենքների իրագործմանը հետևելն է, ու եթե Արձանագրություններն իսկապես չեն համապատասխանում Սահմանադրությանը կամ Սահմանադրության առանձին դրույթներին, ապա դատարանը պետք է համապատասխան որոշում ընդունի, որքան էլ այդ որոշումը Թուրքիային առիթ տա հիմնավորել սեփական մերժումը։Tuesday, January 12, 2010
ՍԴ բացասական որոշումը Թուրքիայի համար մերժման հիմնավորում է. Չաքրյան
Tert.am. 12-1-2010- Մինչ Հայաստանի Սահմանադրական դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, Tert.am-ը փորձագետներից փորձում է պարզել, թե ՍԴ որոշումն ինչպես կարող է անդրադառնալ Թուրքիայում Արձանագրությունների վավերացման գործընթացի վրա։
Հարցի շուրջ Tert.am-ին մեկնաբանություն է տվել թուրքագետ Հակոբ Չաքրյանը, ով նշել է. «Սահմանադրական դատարանի բացասական որոշումը Թուրքիային առիթ կտա իրենց խորհրդարանում Արձանագրությունների վավերացումը մերժելու դեպքում ի լուր աշխարհի հայտարարել և հիմնավորել իրենց մերժումը` նշելով, թե Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն իսկ մերժել է դրանք»։
Թուրքագետն այն կարծիքին է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է Արձանագրությունների վավերացմամբ, քաղաքական առումով ճիշտ չի լինի Թուրքիային իր մերժումը հիմնավորելու առիթ տալ։
Միևնույն ժամանակ, ըստ Հակոբ Չաքրյանի, Սահմանադրական դատարանը չի զբաղվում քաղաքականությամբ և նրա խնդիրը օրենքների իրագործմանը հետևելն է, ու եթե Արձանագրություններն իսկապես չեն համապատասխանում Սահմանադրությանը կամ Սահմանադրության առանձին դրույթներին, ապա դատարանը պետք է համապատասխան որոշում ընդունի, որքան էլ այդ որոշումը Թուրքիային առիթ տա հիմնավորել սեփական մերժումը։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment