Wednesday, January 27, 2010

Հայ դասախոսը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Tert.am. 27-1-2010- Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ինչպես տեղեկանում ենք ԵրՊԼՀ-ի Հանրային կապերի բաժնից, դեռ 2009թ. հուլիսի 21-ին ԵրՊԼՀ-ն դիմում էր ուղարկել Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ` Դավիթ Ֆահրադյանի մարմնամարզական ռեկորդը պաշտոնապես գրանցելու համար։ Նա «մեկ պտույտ հետ տար» մարզաձևում պտտաձողի վրա կատարել է 350 պտույտ։ Նախորդ ռեկորդը Ֆահրադյանը սահմանել է Հայաստանում` գրանցվելով «Հայկական դյուցազնագրքում»։ Ռեկորդի սահմանման տեսահոլովակը կարելի է դիտել Գինեսի ռեկորդների պաշտոնական կայքում հետևյալ հասցեով` http։//community.guinnessworldrecords.com/_Most-consecutive-high-bar-giants/video/854999/7691.html։

No comments: