/PanARMENIAN.Net/ 13.01.2010 - Թուրքիայի Կառավարությունը անում է ամեն հնարավոր բան, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն առանց նախապայմանների: Այդ մասին Լոնդոնի ,Kings Collegeե-ում կայացած «Անգլիայի եւ Թուրքիայի ընդհանուր շահերը ընդլայնված ԵՄ-մ եւ այլ տեղերում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն: Նա ընդգծել է, որ Անկարան ձգտում է կարգավորել Երեւանի հետ հարաբերությունները: «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի տարածաշրջան, որտեղ հնարավոր կլինի ավտոմեքենայով անվտանգ երթեւեկել Ղարաբաղի, Նախիջեւանի Բաքվի, Թուրքիայի ճանապարհներով», - ասել է Դավութողլուն:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:Wednesday, January 13, 2010
Թուրքիայի Կառավարությունը անում է ամեն հնարավոր բան, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն առանց նախապայմանների
/PanARMENIAN.Net/ 13.01.2010 - Թուրքիայի Կառավարությունը անում է ամեն հնարավոր բան, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն առանց նախապայմանների: Այդ մասին Լոնդոնի ,Kings Collegeե-ում կայացած «Անգլիայի եւ Թուրքիայի ընդհանուր շահերը ընդլայնված ԵՄ-մ եւ այլ տեղերում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն: Նա ընդգծել է, որ Անկարան ձգտում է կարգավորել Երեւանի հետ հարաբերությունները: «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի տարածաշրջան, որտեղ հնարավոր կլինի ավտոմեքենայով անվտանգ երթեւեկել Ղարաբաղի, Նախիջեւանի Բաքվի, Թուրքիայի ճանապարհներով», - ասել է Դավութողլուն:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment