Panorama.amղ 13-1-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում մոտ ապագայում հնարավոր չէ առաջընթաց: «Ռուսաստանի ձայն»-ի (Голос России) փոխանցմամբ, նման տեսակետ է արտահայտել ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը:
«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը «Հնարավո՞ր է փոխզիջում Ղարաբաղի հարցում» վերտառությամբ նյութ է պատրաստել, որտեղ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի Հայաստան կատարելիք առաջիկա այցին` նշել է, որ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Այս կապակցությամբ քաղաքագետ Սերգեյ Միխեևն իր կանխատեսումներն է ներկայացրել ռադիոկայանին, որտեղ նշել է, որ ստեղծված իրավիճակում փոխզիջումներ գտնելու հնարավորությունն այնքան էլ մեծ չէ:
«Ցավոք սրտի, իրավիճակն այստեղ շարունակում է մնալ բարդ այնպես, ինչպես և անցնող տարիներին էր: Ռուսատսանը ձեռնարկում է միջնորդական ջանքեր, որպեսզի հակամարտությունը կարգավորվի և կշարունակի ձեռնարկել: Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է` հակամարտությունը պետք է կարգավորվի: Ընդ որում` բացառապես խաղաղ միջոցներով: Բոլոր դեպքերում, իրավիճակն այնպիսին է, որ արագ առաջընթաց տվյալ հարցում ակնկալել պետք չէ: Իմ կարծիքով, խնդիրն այն է, որ Երևանն ու Բաքուն պատրաստ չեն իրական փոխզիջման»,- նշել է նա:Wednesday, January 13, 2010
Ռուս քաղաքագետ. Ղարաբաղյան բանակցություններում շուտափույթ առաջընթաց հնարավոր չէ
Panorama.amղ 13-1-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում մոտ ապագայում հնարավոր չէ առաջընթաց: «Ռուսաստանի ձայն»-ի (Голос России) փոխանցմամբ, նման տեսակետ է արտահայտել ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը:
«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը «Հնարավո՞ր է փոխզիջում Ղարաբաղի հարցում» վերտառությամբ նյութ է պատրաստել, որտեղ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի Հայաստան կատարելիք առաջիկա այցին` նշել է, որ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Այս կապակցությամբ քաղաքագետ Սերգեյ Միխեևն իր կանխատեսումներն է ներկայացրել ռադիոկայանին, որտեղ նշել է, որ ստեղծված իրավիճակում փոխզիջումներ գտնելու հնարավորությունն այնքան էլ մեծ չէ:
«Ցավոք սրտի, իրավիճակն այստեղ շարունակում է մնալ բարդ այնպես, ինչպես և անցնող տարիներին էր: Ռուսատսանը ձեռնարկում է միջնորդական ջանքեր, որպեսզի հակամարտությունը կարգավորվի և կշարունակի ձեռնարկել: Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է` հակամարտությունը պետք է կարգավորվի: Ընդ որում` բացառապես խաղաղ միջոցներով: Բոլոր դեպքերում, իրավիճակն այնպիսին է, որ արագ առաջընթաց տվյալ հարցում ակնկալել պետք չէ: Իմ կարծիքով, խնդիրն այն է, որ Երևանն ու Բաքուն պատրաստ չեն իրական փոխզիջման»,- նշել է նա:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment