Tert.am. 12-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի երկու երկրների միջև ռազմավարական և տնտեսական կապերի ամրապնդման ուղիները։ Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։
Ենթադրվում է, որ երկու վարչապետերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կլինեն նաև էներգետիկ խնդիրները։
«Նրանք դոմինանտ դերակատարներ և ռազմավարական գործընկերներ են տարածաշրջանում։ Ռուսաստանը ցանկանում է իր էներգիան արտահանել ավելի անվտանգ ճանապարհով, իսկ Թուրքիան մտադիր է ամրապնդել իր դիրքերը էներգետիկ միջանցքի դերում։ Մի խոսքով, դա երկշահավետ իրավիճակ է»,- նշել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Նշենք, որ ռուսաստանյան այցի շրջանակներում կողմերը նաև կվերանայեն բնական գազի գնման համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2011թ.։ Թուրքական պատվիրակության կազմում կլինեն նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն և մի շարք այլ նախարարներ։Tuesday, January 12, 2010
Թուրքիան ու Ռուսաստանը «ռազմավարական գործընկերության» ճանապարհին են
Tert.am. 12-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի երկու երկրների միջև ռազմավարական և տնտեսական կապերի ամրապնդման ուղիները։ Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։
Ենթադրվում է, որ երկու վարչապետերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կլինեն նաև էներգետիկ խնդիրները։
«Նրանք դոմինանտ դերակատարներ և ռազմավարական գործընկերներ են տարածաշրջանում։ Ռուսաստանը ցանկանում է իր էներգիան արտահանել ավելի անվտանգ ճանապարհով, իսկ Թուրքիան մտադիր է ամրապնդել իր դիրքերը էներգետիկ միջանցքի դերում։ Մի խոսքով, դա երկշահավետ իրավիճակ է»,- նշել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Նշենք, որ ռուսաստանյան այցի շրջանակներում կողմերը նաև կվերանայեն բնական գազի գնման համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2011թ.։ Թուրքական պատվիրակության կազմում կլինեն նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն և մի շարք այլ նախարարներ։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment