Wednesday, January 27, 2010

Բաքուն կողմ է, որ Ղարաբաղը մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին՝ որպես համա՞յնք

News.am. 27-1-2010- Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը, անխոս, բանակցությունների որոշակի փուլում կարող է ներգրավել գործընթացի մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը, հաղորդում է Vesti.az-ը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, այդ մասին խոսք չկա եւ չի էլ կարող լինել: Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, վկայակոչելով հակամարտության կարգավորման բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին, Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մշակած՝ Մադրիդյան փաստաթղթի ներածական մասում ամրագրվել է հետագա բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը:

No comments: