Tert.am. 27-1-2010- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ օրերս հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, որի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության խնդիրը: Դավութօղլուն հավելել է, որ իրենք կշարունակեն երկխոսությունը Լոնդոնում վաղը կայանալիք համաժողովում, որը նվիրված է Աֆղանստանին հատկացվող միջազգային օգնությանը: Այս մասին հաղորդում է 1news.az-ը:
Դավութօղլուն նաև նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
«Անարդարացի կլիներ չնշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին ժամանակներս ակտիվացել են: Եթե չլիներ առաջընթաց, չէին լինի նաև բոլոր այդ հանդիպումները»,- նշել է Դավութօղլուն` խոսելով Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին:
Նա նաև հավելել է, որ մոսկովյան այցի ժամանակ ինքը խոսել է այդ մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ` խնդրելով նրանց ակտիվացնել իրենց դերը հակամարտության կարգավորման հարցում:
Դավութօղլուն նաև նշել է, որ լոնդոնյան համաժողովի շրջանակում մտադիր է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ և քննարկել նրա հետ Ղարաբաղի խնդիրը։Wednesday, January 27, 2010
Դավութօղլուն և Մամեդյարովը Ղարաբաղի թեման կքննարկեն Լոնդոնում
Tert.am. 27-1-2010- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ օրերս հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, որի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության խնդիրը: Դավութօղլուն հավելել է, որ իրենք կշարունակեն երկխոսությունը Լոնդոնում վաղը կայանալիք համաժողովում, որը նվիրված է Աֆղանստանին հատկացվող միջազգային օգնությանը: Այս մասին հաղորդում է 1news.az-ը:
Դավութօղլուն նաև նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
«Անարդարացի կլիներ չնշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին ժամանակներս ակտիվացել են: Եթե չլիներ առաջընթաց, չէին լինի նաև բոլոր այդ հանդիպումները»,- նշել է Դավութօղլուն` խոսելով Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին:
Նա նաև հավելել է, որ մոսկովյան այցի ժամանակ ինքը խոսել է այդ մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ` խնդրելով նրանց ակտիվացնել իրենց դերը հակամարտության կարգավորման հարցում:
Դավութօղլուն նաև նշել է, որ լոնդոնյան համաժողովի շրջանակում մտադիր է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ և քննարկել նրա հետ Ղարաբաղի խնդիրը։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment