Wednesday, January 13, 2010

ԱՄՆ-ը մտադիր է ճնշում գործադրել Իրանի իշխող էլիտայի վրա

Tert.am. 12-1-2010- Լավագույնը, որ Միացյալ Նահանգները կարող է անել, որպեսզի ստիպի Իրանին հրաժարվել միջուկային զենքի ստեղծման ծրագրերից, ճնշում գործադրելն է Իրանի իշխող էլիտայի վրա։ Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նման կարծիքի են հակված Սպիտակ տանը։ Քլինթոնի խոսքով՝ Իրանում «միանշանակ կա մարդկանց մի խումբ, որոնք պատասխանատու են երկրի ներսում որոշումների կայացման համար»։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ եթե հաջողվեր ստեղծել պատժամիջոցների համակարգ, որն ուղղված կլիներ այդ մարդկանց դեմ, այդպիսի պատժամիջոցներն ավելի արդյունավետ կլինեին։

No comments: