Panorama.am. 13-1-2010- Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարևոր է համարում ոչ միայն այն հանգամանքը, որ նախօրեին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են սահմանադրությանը, այլ նաև Սահմանադրական դատարանի մեկնաբանությունն արձանագրությունների վերաբերյալ:
«Բարձ եմ գնահատում, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական շրջանակների առջև դրեց այն պաշտոնյաներին, որոնք հետագայում, եթե արձանագրությունները վավերացվեն, պատմության հարցերով զբաղվող ենթահանձաժողովում մասնակցեն քննարկումներին, ոչ մի արարք թույլ չտան, որը հնարավորություն կտա հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Ըստ նրա, Թուրքիան ձգձգում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, որպեսզի հնարավորինս շատ շահույթներ ստանա այդ գործընթացից, «սահմանի բացելու, հարաբերություններ հաստատելու ստորագրությունը թանկ վաճառի»: Ռ. Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիան ցանկանում է նաև սղոսկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբը դա թույլ չի տալիս` հասկացնելով, որ այնտեղ անելիք չունի: Նա նաև ասաց, որ Թուրքիան ցանկանում է այս գործընթացի հաշվին թուրք-ամերիկյան հարաբերություններում հասնել շահույթների:
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ հավանաբար երկու-երեք ամիս Թուրքիան դեռ կձգձգի արձանագրությունների վավերացումը: Նա չբացառեց, որ եթե Թուրքիան այդ գործընթացը ձգձգի, Հայաստանը կարող է իրավական հիմք գտնել ու դուրս գալ գործընթացից:Wednesday, January 13, 2010
Թուրքագետը կարևորում է ՍԴ որոշումն ու բարձր գնահատում մեկնաբանությունը
Panorama.am. 13-1-2010- Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարևոր է համարում ոչ միայն այն հանգամանքը, որ նախօրեին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են սահմանադրությանը, այլ նաև Սահմանադրական դատարանի մեկնաբանությունն արձանագրությունների վերաբերյալ:
«Բարձ եմ գնահատում, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական շրջանակների առջև դրեց այն պաշտոնյաներին, որոնք հետագայում, եթե արձանագրությունները վավերացվեն, պատմության հարցերով զբաղվող ենթահանձաժողովում մասնակցեն քննարկումներին, ոչ մի արարք թույլ չտան, որը հնարավորություն կտա հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Ըստ նրա, Թուրքիան ձգձգում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, որպեսզի հնարավորինս շատ շահույթներ ստանա այդ գործընթացից, «սահմանի բացելու, հարաբերություններ հաստատելու ստորագրությունը թանկ վաճառի»: Ռ. Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիան ցանկանում է նաև սղոսկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբը դա թույլ չի տալիս` հասկացնելով, որ այնտեղ անելիք չունի: Նա նաև ասաց, որ Թուրքիան ցանկանում է այս գործընթացի հաշվին թուրք-ամերիկյան հարաբերություններում հասնել շահույթների:
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ հավանաբար երկու-երեք ամիս Թուրքիան դեռ կձգձգի արձանագրությունների վավերացումը: Նա չբացառեց, որ եթե Թուրքիան այդ գործընթացը ձգձգի, Հայաստանը կարող է իրավական հիմք գտնել ու դուրս գալ գործընթացից:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment