Wednesday, January 13, 2010

Լաս Վեգասում սպանել են երկու հայ կնոջ

News.am. 13-1-2010- Լաս Վեգասում սպանվել են երկու հայ ներգաղթյալ կանայք՝ 50-ամյա Անուշ Սարգսյանը եւ նրա 22-ամյա դուստրը, որոնք բնակվում էին Լաս-Վեգասում: Las Vegas Sun թերթը գրում է, որ ոստիկանությունը շարունակում է հետաքննել կիրակի օրը տեղի ունեցած միջադեպը: Միջադեպի մանրամասների մասին պաշտոնյաներն ասել են, որ 23-ամյա Գրեգ Թոմասը տուն է ներխուժել ու կրակել երկու կանանց վրա: Նրանք տեղում մահացել են: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած ոստիկանությունը Գրեգ Թոմասին գտել է բնակարանից դուրս, հրազենային կրակոցից գլխից վիրավոր վիճակում: Նա մահացել է երկուշաբթի օրը, հիվանդանոցում:

No comments: