News.am. 18-1-2010- Հունվարի 16-ին Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում հավաքվել էին մոտ 300 մտավորականներ, որոնք մարդկանց թռուցիկներ էին բաժանում ՝ պոլսահայ հրապարակախոս, Ակոս թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության վայրում հավաքվելու մասին։ Թուրքական Bianet կայքէջի փոխանցմամբ՝ հավաքվածները Թաքսիմ հրապարակից սկսել են իրեն երթը մինչեւ Գալաթասարայի վարժարանի մոտ` իրենց ձեռքներին պահելով պաստառներ. «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Ի հեճուկս ֆաշիզմի՝ իմ եղբայրն ես Հրանտ», «Մարդասպանին գիտենք, պահանջում ենք արդարադատություն» լոզուգներով։
Այնուհետ Գալաթասարայի վարժարանի դիմաց համատեղ հայտարարությամբ է հանդես եկել արվեստագետ Մահիր Գյունշիրայը։
«Հրանտ Դինքի զազրելի սպանությունից երեք տարի է անցել, սակայն նրա սպանության պատվիրատուները դեռ հանգիստ շրջում են։ Որպես գործիք օգտագործված ընդամենը 4-5 հոգու են դատարանի առջեւ կանգնեցրել։ Իրենց հայտարարություններով այս սպանության համար հող նախապատրաստողները հանգիստ շարունակում են պաշտոնավարել։ Մարդասպաններին աճեցնողները, նրանց պաշտոն տվողները, մարդասպանին դրոշի մոտ կանգնեցրած եւ հերոսացրածները դեռեւս պետական պաշտոններ են զբաղեցնում։
Հրանտին հավաքական մի „պաշտոնական“ նախաձեռնությամբ սպանեցին։ Այդ նախաձեռնության հեղինակները վախկոտ, գարշելի եւ զազրելի են։ Նրանք չեն կարող հասարակության մեջ դուրս գալ։ Նրանք չեն կարող իրենց ցույց տալ։ Արդարադատության նկատմամբ մեր հույսը չի կորել եւ չի կորելու։
Հրանտը արժանի եղբայրության մի իդեալ թողեց։ Արժանի եւ վստահելի եղբայրության համար, Հրանտի համար՝ արդարության համար, հունվարի 19-ին հավաքվենք այն վայրում, որտեղ դաժանաբար սպանվեց Հրանտ Դինքը», -հայտարարեց թուրք արվեստագետը։Monday, January 18, 2010
Ստամբուլում Հրանտ Դինքի կողմնակիցները հայտարարությամբ են հանդես եկել
News.am. 18-1-2010- Հունվարի 16-ին Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում հավաքվել էին մոտ 300 մտավորականներ, որոնք մարդկանց թռուցիկներ էին բաժանում ՝ պոլսահայ հրապարակախոս, Ակոս թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության վայրում հավաքվելու մասին։ Թուրքական Bianet կայքէջի փոխանցմամբ՝ հավաքվածները Թաքսիմ հրապարակից սկսել են իրեն երթը մինչեւ Գալաթասարայի վարժարանի մոտ` իրենց ձեռքներին պահելով պաստառներ. «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Ի հեճուկս ֆաշիզմի՝ իմ եղբայրն ես Հրանտ», «Մարդասպանին գիտենք, պահանջում ենք արդարադատություն» լոզուգներով։
Այնուհետ Գալաթասարայի վարժարանի դիմաց համատեղ հայտարարությամբ է հանդես եկել արվեստագետ Մահիր Գյունշիրայը։
«Հրանտ Դինքի զազրելի սպանությունից երեք տարի է անցել, սակայն նրա սպանության պատվիրատուները դեռ հանգիստ շրջում են։ Որպես գործիք օգտագործված ընդամենը 4-5 հոգու են դատարանի առջեւ կանգնեցրել։ Իրենց հայտարարություններով այս սպանության համար հող նախապատրաստողները հանգիստ շարունակում են պաշտոնավարել։ Մարդասպաններին աճեցնողները, նրանց պաշտոն տվողները, մարդասպանին դրոշի մոտ կանգնեցրած եւ հերոսացրածները դեռեւս պետական պաշտոններ են զբաղեցնում։
Հրանտին հավաքական մի „պաշտոնական“ նախաձեռնությամբ սպանեցին։ Այդ նախաձեռնության հեղինակները վախկոտ, գարշելի եւ զազրելի են։ Նրանք չեն կարող հասարակության մեջ դուրս գալ։ Նրանք չեն կարող իրենց ցույց տալ։ Արդարադատության նկատմամբ մեր հույսը չի կորել եւ չի կորելու։
Հրանտը արժանի եղբայրության մի իդեալ թողեց։ Արժանի եւ վստահելի եղբայրության համար, Հրանտի համար՝ արդարության համար, հունվարի 19-ին հավաքվենք այն վայրում, որտեղ դաժանաբար սպանվեց Հրանտ Դինքը», -հայտարարեց թուրք արվեստագետը։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment