News.am. 18-1-2010- Թել- Ավիվի եւ Անկարայի միջեւ եղած սառույցը փոխարինվել է սառը քամուն, որն անցնում է Վաշինգտոնով, չնայած որ Թուրքիայի եւ նրա ավանդական արեւմտյան գործընկերոջ միջեւ հարաբերությունները (ԱՄՆ միեւնույն ժամանակ պաշտպանում է նաեւ Իսրայելին), դեռեւս չեն հասել ճգնաժամային կետի։ Այս մասին գրում է The Jerusalem Post պարբերականը։
Թերթը հաղորդում է, որ մի քանի հրեական կազմակերպություններ պատմականորեն աշխատել են Թուրքիայի հետ եւ խրախուսել Իսրայելի մոտ հարաբերություները մահմեդական հարեւանի հետ , ով կարող է ռազմակավարական հակակշիռ լինել տարածաշրջանում թշնամական ուժերի դեմ։ Ժամանակ առ ժամանակ այս կազմակերպությունները Թուրքիայի շահերը լոբբինգ էին անում ԱՄՆ-ի Կոնգրեսում։ Օրինակ, համոզել էին կոնգրեսականներին՝ բանաձեւ չընդունել Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության վերաբերյալ։
Վաշինգտոնում հրեական ADL կազմակերպության գրասենյակի տնօրեն Ջես Հորդեսը հայտարարել է, որ հայերի ցեղասպանության վերաբերյալ ADL-ի դիրքորոշումը չի փոխվել. "Մենք դեռ այն կարծիքին ենք, որ Հայոց ցեղասպանություն եղել է, սակայն ներկա պահին նպատակահարմար չէ Կոնգրեսում կամ Սենատում այդ հարցի վերաբերյալ բանաձեւ ընդունել։ Խնդրի լուծման լավագույն ուղին պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն է։
Jerusalem Post-ը նաեւ գրում է, որ «հրեա առաջնորդները գոհ էին Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների մեջ Սպիտակ տան միջամտությունից, ով ճնշում գործադրեց Թուրքիայի արտգործնախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա։ Նրանք հայտարարել են, որ այդ հարաբերություններն ավելի կարեւոր են, քան ինքը՝ Էրդողանը»։Monday, January 18, 2010
The Jerusalem Post: Հայերին ցեղասպանել են, սակայն Կոնգրեսում եւ Սենատում պետք չէ դրա մասին բանաձեւ ընդունել
News.am. 18-1-2010- Թել- Ավիվի եւ Անկարայի միջեւ եղած սառույցը փոխարինվել է սառը քամուն, որն անցնում է Վաշինգտոնով, չնայած որ Թուրքիայի եւ նրա ավանդական արեւմտյան գործընկերոջ միջեւ հարաբերությունները (ԱՄՆ միեւնույն ժամանակ պաշտպանում է նաեւ Իսրայելին), դեռեւս չեն հասել ճգնաժամային կետի։ Այս մասին գրում է The Jerusalem Post պարբերականը։
Թերթը հաղորդում է, որ մի քանի հրեական կազմակերպություններ պատմականորեն աշխատել են Թուրքիայի հետ եւ խրախուսել Իսրայելի մոտ հարաբերություները մահմեդական հարեւանի հետ , ով կարող է ռազմակավարական հակակշիռ լինել տարածաշրջանում թշնամական ուժերի դեմ։ Ժամանակ առ ժամանակ այս կազմակերպությունները Թուրքիայի շահերը լոբբինգ էին անում ԱՄՆ-ի Կոնգրեսում։ Օրինակ, համոզել էին կոնգրեսականներին՝ բանաձեւ չընդունել Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության վերաբերյալ։
Վաշինգտոնում հրեական ADL կազմակերպության գրասենյակի տնօրեն Ջես Հորդեսը հայտարարել է, որ հայերի ցեղասպանության վերաբերյալ ADL-ի դիրքորոշումը չի փոխվել. "Մենք դեռ այն կարծիքին ենք, որ Հայոց ցեղասպանություն եղել է, սակայն ներկա պահին նպատակահարմար չէ Կոնգրեսում կամ Սենատում այդ հարցի վերաբերյալ բանաձեւ ընդունել։ Խնդրի լուծման լավագույն ուղին պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն է։
Jerusalem Post-ը նաեւ գրում է, որ «հրեա առաջնորդները գոհ էին Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների մեջ Սպիտակ տան միջամտությունից, ով ճնշում գործադրեց Թուրքիայի արտգործնախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա։ Նրանք հայտարարել են, որ այդ հարաբերություններն ավելի կարեւոր են, քան ինքը՝ Էրդողանը»։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment