Aysor.am. 9-2-2010- Իրանի միջուկային ծրագիրը կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել սպառազինության մրցավազքի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` իր ֆրանսիացի գործընկերոջ Էրվե Մորենի հետ Փարիզում տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:
«Ես կարծում եմ, որ բոլորի հետաքրքրությունների դաշտում է խնդրի` իրանական միջուկային ծրագրի, առանց կոնֆլիկտի լուծումը: Մենք պետք է պատասխան տանք մեզ առ այն, որ եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ապա ամենայն հավանականությամբ, այն կբերի Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարծմանը: Սա շատ մեծ վտանգ է»,- ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտնել է Գեյթսը:
Ինչպես ասվում է ԱՄՆ-ի ԶՈՒ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, Գեյթսի խոսքերով` Իրանի հետ բանակցություններ վարող երկրների հիմնական խնդիրն է համոզել Իրանին, որ ավելի լավ է չունենալ մջուկային զենք:
«Գլխավորը` համոզել Իրանի ղեկավարներին, որ դեռ երկար ժամանակ իրենց համար ավելի լավ է չունենալ միջուկային զենք, քան` ունենալ: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան` տնտեսական և դիվանագիտական շահերի միջոցով: Նմանօրինակ ճնշման հիմնական նպատակը պետք է դառնա Իրանին բանակցային սեղան վերադարձնելը և խնդրի լուծումն այնպես, որ Իրանը հնարավորություն չստանա ստեղծել միջուկային զենք», - ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:Tuesday, February 9, 2010
Գեյթս. Իրանին պետք է համոզել` չարտադրել միջուկային զենք
Aysor.am. 9-2-2010- Իրանի միջուկային ծրագիրը կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել սպառազինության մրցավազքի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` իր ֆրանսիացի գործընկերոջ Էրվե Մորենի հետ Փարիզում տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:
«Ես կարծում եմ, որ բոլորի հետաքրքրությունների դաշտում է խնդրի` իրանական միջուկային ծրագրի, առանց կոնֆլիկտի լուծումը: Մենք պետք է պատասխան տանք մեզ առ այն, որ եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ապա ամենայն հավանականությամբ, այն կբերի Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարծմանը: Սա շատ մեծ վտանգ է»,- ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտնել է Գեյթսը:
Ինչպես ասվում է ԱՄՆ-ի ԶՈՒ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, Գեյթսի խոսքերով` Իրանի հետ բանակցություններ վարող երկրների հիմնական խնդիրն է համոզել Իրանին, որ ավելի լավ է չունենալ մջուկային զենք:
«Գլխավորը` համոզել Իրանի ղեկավարներին, որ դեռ երկար ժամանակ իրենց համար ավելի լավ է չունենալ միջուկային զենք, քան` ունենալ: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան` տնտեսական և դիվանագիտական շահերի միջոցով: Նմանօրինակ ճնշման հիմնական նպատակը պետք է դառնա Իրանին բանակցային սեղան վերադարձնելը և խնդրի լուծումն այնպես, որ Իրանը հնարավորություն չստանա ստեղծել միջուկային զենք», - ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment