Tuesday, February 9, 2010

Քրդերը քննարկում են հայոց պատմությունն ու հայ գրականությունը

Tert.am. 9-2-2010- Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում քրդերի և հայերի մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում, որի մասնակիցները քննարկել են հայոց պատմությանն ու հայ գրականությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայոց ցեղասպանության՝ հայ ժողովրդի վրա թողած ծանր հետևանքերը։ Firat գործակալության փոխանցմամբ՝ Ամստերդամի քրդական մշակույթի կենտրոնում կազմակերպված քննարկմանը մասնակցել են մեծ թվով հոլանդաբնակ հայեր և քրդեր։ Մասնակիցներից Օհաննես Քարաքաշը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում խոսել է Թուրքիայում հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրների մասին։ «Թուրքիայում մինչև 1915-ը կար երկու հազար եկեղեցի։ Իսկ հիմա մնացել է ընդամենը 37-ը, սակայն նրանցից միայն 2-3 են գործում որպես եկեղեցիներ»,- հայտարարել է Քարաքաշը՝ ավելացնելով, որ հայերի դեմ իրականացված ցեղասպանության հետևանքներն ուղղակի անդառնալի են հայ ժողովրդի համար։

No comments: