«ԱԶԳ, 18-02-2010- Թեպետ Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդն այսօր ցրված է աշխարհով մեկ, այնուամենայնիվ պետք է եւ կարող է իր ձայնն ունենալ Թուրքիայիՙ Եվրոմիությանն անդամակցելու որոշման մեջ: «ՄԱԿ-ում բնիկ ժողովուրդների համագումարում Արեւմտյան Հայաստանի գլխավոր ներկայացուցիչ» Արմենակ Աբրահամյանն այս հարցով մի ամբողջ աշխատություն է պատրաստել:
Ֆրանսահայ, արցախյան ազատամարտի մասնակից Արմենակ Աբրահամյանը հիմնադրել է նաեւ «Արեւմտյան հայերի ազգային խորհուրդը», որի մյուս անդամներն էլ, ինչպես ինքն է նշում, ազատամարտիկներ են եւ քաղաքացիներ:
Խորհուրդը համագործակցում է նաեւ «Սարդարապատ» շարժման հետ, որի նախաձեռնող անդամներից Ժիրայր Սեֆիլյանը երեկ կազմակերպված քննարկման ընթացքում կարեւորեց համահայկական կառավարման համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը: «Մենք այսօր սփյուռքի կազմակերպման խնդիր ունենք: Այս մասին անհրաժեշտ է մտածել եւ գտնել ընդհանուր մի դրոշ, որի շուրջը հնարավոր կլինի համախմբել աշխահի բոլոր անկյուններում սփռված մեր հայրենակիցներին: Լավագույնը Արեւմտյան Հայաստանի շուրջը համախմբելն է», նկատեց Ժիրայր Սեֆիլյանը:
Արմենակ Աբրահամյանը նշեց, որ իրենք խորհուրդը հիմնեցին հենց այն ժամանակ, երբ աշխուժացավ Թուրքիայիՙ Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը: «Արեւմտյան Հայաստանում հայերը պատմության որեւէ ժամանակահատվածում փոքրամասնություն չեն եղել եւ չէին էլ կարող լինել, որովհետեւ հայերը բնիկ ժողովուրդ են», նշեց Արմենակ Աբրահամյանը:
Նա նշեց, որ առկա են փաստաթղթային բոլոր անհրաժեշտ հիմքերը` ապացուցելու Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովրդի` հայերի իրավունքները:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆThursday, February 18, 2010
ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԲՆԻԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment