Report.am. 10-2-2010- «Ոչ մի հայ նախագահ իրավունք չունի և հուսով եմ, որ նման բան չի էլ անի, միակողմանի, չհիմնավորված զիջումների չի գնա: Դրա համար հայկական կողմին կհորդորեի ընդհանրապես չխոսել հողեր հանձնելու մասին: Այդ թեման ընդհանրապես չպետք է քննարկվի ոչ մի պարագայում, հատկապես այն պարագայում, որ ադրբեջանական կողմից փոխզիջման մասին դեռևս հստակ պատկերացում չի տրվել»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի փակուղային իրավիճակին և դրան հակառակ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ակտիվացմանը: «Բանակցությունները պետք է շարունակվեն, բայց այլ կոնտեքստում, և շատ կարևոր կլիներ, որ այդ բանակցություններին միանար Լեռնային Ղարաբաղը:
Փակուղու մասին խոսել դեռևս վաղ է, քանի որ եթե հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը գնար նորմալ հունով, ապա փակուղի չէր առաջանա: Կողմերը փորձել են տարբեր իմաստ դնել արձանագրությունների մեջ: Վատ է բանակցած, հայկական կողմից բանակցությունները եղել են ոչ արդյունավետ, ոչ ամբողջական և ոչ հեռատես, այսինքն` այդպիսի բանակցությունների արդյունքում ծնվել է փաստաթուղթ, որը յուրաքանչյուր կողմը փորձում է ընթերցել յուրովի, այստեղից էլ առաջանում է փակուղին: Փակուղի չէ, բայց որ այս արձանագրություններով կոնֆլիկտը սրվում է, ակնհայտ է»:
Wednesday, February 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment