Tuesday, February 23, 2010

Փիթեր Սեմնեբին Բաքվում կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Այսօր երկօրյա այցով Բաքու կժամանի Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։ Նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական կուսակցությունների առաջնորդների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվող հարցերի շրջանակում ընդգրկված են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վ երաբերյալ հարցեր։ Ըստ «APA»-ի

No comments: