Tuesday, February 23, 2010

Ադրբեջանցի գերիները հայկական կողմում խոշտանգման չեն ենթարկվում. Ադրբեջանցի պաշտոնյա

Tert.am. 23-2-2010- «Ես համաձայն չեմ այն հայտարարություններին, թե հայկական կողմում գտնվող ադրբեջանցի գերիները պահվում են վատ պայմաններում և ենթարկվում են խոշտանգումների»: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը: «Այսօր հայկական կողմում գերի են պահվում երեք ադրբեջանցիներ` երկու զինծառայող և մեկ քաղաքացիական անձ: Այդ անձինք գտնվում են միջազգային կառույցների վերահսկողության ներքո: Հնարավոր չէ, որ նրանք պահվեն վատ պայմաններում և ենթարկվեն խոշտանգումների, քանի որ նրանց պայմանների բարելավման հարցն ուղղակիորեն կապված է միջազգային կազմակերպությունների պարտականությունների հետ»,- հայտարարել է Սադիգովը:

No comments: