Saturday, February 27, 2010

Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կասեցվելու է, ինչպես միշտ. թուրք փորձագետ

Tert.am. 26-2-2010- Հայաստանը և Թուրքիան պատրաստ չեն կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին, թուրքական Star օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է «Մարմարա խումբ» ռազմավարական և հասարակական հետազոտությունների հիմնադրամի նախագահ Աքքան Սուվերը: «Հաշտեցման համար պետք է պատրաստ լինեն բոլոր կողմերը: Ոչ հայերը, ոչ թուրքերը, ոչ էլ ադրբեջանցիները պատրաստ չեն հաշտեցման: Առաջնորդները պետք է խաղան ոչ թե տրիբունաների, այլ ազգի ապագայի համար: Թուրքիան մեծ զոհողության գնաց. նախագահ Գյուլը բարի նպատակներով այցելեց Հայաստան: Անհրաժեշտ է, որպեսզի Երևանը նույնպես քայլ անի: Դա կարող է ապահովել միայն Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանին համոզելու պարտականությունն ընկնում է Միացյալ Նահանգների վրա: Ապրիլի 24-ի հետ կապված մտահոգություններ չունեմ: Եթե նույնիսկ ԱՄՆ-ի կողմից հնչեն քննադատական հայտարարություններ, միևնույն է, ի վերջո, ինչպես անցյալում էր, կասեցվելու է բանաձևի ընդունումը»,- հայտարարել է Աքքան Սուվերը:

No comments: