Report.am. 18-2-2010- Հայ-թուրքական արձանագրություններն արդեն ընդգրկված են ԱԺ օրակարգում` միջազգային պայմանագրերի քննարկման ընթացակարգի համաձայն: «Միջազգային պայմանագրերը մտնում են օրակարգ առանց լրացուցիչ քվեարկության և արտաքին հարբերությունների հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը այն դերը չի խաղալու, ինչպես ԱԺ ներկայացված այլ օրինագծերի դեպքում»,- պարզաբանեց Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Դաշնակցությունը մեկ ներկայացուցիչ ունի` հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Դաշնակցությունը դիմել է ԱԺ նախագահին` խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմում ներառելու համար: «Եվ քանի որ Վահան Հովհաննիսյանը մինչ օրս ոչ մի հանձնաժողովում ընդգրկված չէ, դա մեր իրավունքն է: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի քննարկումներն ավելի իրական դաշտ տանենք, կազմակերպվելու են խորհրդակցություններ տարբեր գերատեսչությունների հետ: Փաթեթը, որ ներկայացվել է նախագահականից, թերի է, բացակայում է արտաքին գործերի նախարարի տեղեկանքը: Դա աննախադեպ մի բան է, որ միջազգային պայմանագիր ներկայացվի և պայմանագիրը ստորագրելու նպատակահարմարության վերաբերյալ բացակայի արտաքին գործերի նախարարի տեղեկանքը: Կա միայն ֆինանսների և արդարադատության նախարարների եզրակացությունը»,- ավելացրեց Արա Նռանյանը:
Խորհրդարանում արձանագրությունների վավերացման դեմ ընդդիմության պայքարը, ըստ Արա Նռանյանի, հնարավոր է: Իսկ «Ժառանգության» և Դաշնակցության միջև հակասություններ փնտրելն արհեստական է: «Նորմալ է, որ կուսակցությունները տակտիկական խնդիրների շուրջ տարբեր կարծիքներ ունեն: Ավելի շատ մոտեցման խնդիր է, քանի որ երկուսս էլ մեր դիրքորոշումները չենք փոխել: Մենք նույնպես մեծ հանրահավաք ենք կազմակերպելու, սակայն եթե մեր գործընկերներն էլ բոյկոտեն քննարկումները և դրսում պայքարեն` քաղաքական մեծամասնությունը խնդիրը կարող է մեկ կոճակի սեղմումով լուծել: Ես պարզապես նրանց կոչ եմ անում չհուսահատվել, քաղաքական գործիչը իրավունք չունի հուսահատվել և մտածել, որ ամեն ինչ կորած է»,- հայտարարեց պատգամավորը:
Եթե հանրապետության նախագահը հստակ հայտարարել է, որ արձանագրությունները կվավերացվեն միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո, ապա հանրապետական գործիչներն այս առումով տարաբնույթ հայտարարութուններ են անում: Ըստ Արա Նռանյանի, իշխանությունն առաջինը վավերացնելով փորձում է որոշակի ժամանակ շահել և ապահովագրել իրեն` ԼՂՀ շուրջ փաստաթղթի ստորագրումից:
«Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Մադրիդյան սկզբունքներին հավանություն տալուց հետո այդ սկզբունքները երկու կողմերի համար ստորագրման հիմք չեն կարող չհանդիսանալ, և հենց Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությունը վկայում է այն մասին, որ կողմերը բավական մոտ են որոշ չափով շրջանակային փաստաթղթի ստորագրմանը»,- վստահեցրեց պատգամավորը:
Իսկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությունը, որ Արցախը չի լիազորել Հայաստանին հանդես գալու իր անունից, թույլ է տալիս արդյոք ենթադրել, որ Ղարաբաղի շուրջ արդեն իսկ որոշակի համաձայնություններն են ձեռք բերվել կամ Արցախը փորձում է որդեգրել սեփական քաղաքականությունը, դիտարկումներին Դաշնակցական պատգամավորը պատասխանեց. «ԼՂՀ միշտ էլ ունեցել է կոշտ և հստակ դիրքորոշում` ԼՂՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու վերաբերյալ և այսօր հաճախակի դարձած հայտարարությունները պայմանավորված են նրանով, որ ԼՂՀ-ն ամենայն հավանականությամբ զգացել է այն վտանգը, որ սպառնում է իրեն անկախության և տարածաքային ամբողջականության առումով: ԼՂՀ իշխանությունները պետք է ավելի հաճախ և հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումները, ինչը թույլ չի տա Հայաստանի տարբեր քաղաքական գործիչներին` շահարկել ԼՂՀ հարցը և դիտարկել այն իրենց արտաքին քաղաքականության մեջ, որպես ձախողումները շտկելու միջոց»:
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆFriday, February 19, 2010
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈւՆՆԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈւ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈւԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՑԱԿԱՅՈւՄ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆԸ

ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment