Wednesday, February 10, 2010

Ջեքսոնի դիահերձման վերջնական արդյուքնները. փոփ արքային սպանել են

Tert.am. 10-2-2010- Լոս Անջելեսի` առեղծվածային մահվան հետաքննությամբ զբաղվող հատուկ քննիչը հրապարակել է 2009թ. հունիսին վախճանված փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մարմնի դիահերձման վերջնական արդյունքների հաշվետվությունը: Դրանց համաձայն` երաժիշտը սպանվել է ուժեղ ցավազրկող դեղի չափաբաժնի գերազանցման հետևանքով: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Նշենք, որ Ջեքսոնին բուժող բժիշկ Քոնրադ Մյուռեյը, որը մեղադրվում է երաժշտի չմտածված սպանության մեջ, առաջին դատալսման ժամանակ իրեն անմեղ էր համարել`արդարանալով, թե կատարել է պրոպոֆոլի ներարկում, որպեսզի օգնի փոփ արքային քնել: Սակայն վերջնական հաշվետվությունում նշվում է, որ պրոպոֆոլը չի օգտագործվում անքնության թեթևացման համար: Նշենք, որ եթե վերջնական դատավարությունների արդյունքում Քոնրադ Մյուռեը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում:

No comments: