Saturday, February 20, 2010

Թեհրան. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարեւոր է ողջ տարածաշրջանի համար

News.am. 20-2-2010- Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը տարածաշրջանային խնդիրների լուծումն է։ Այս մասին փետրվարի 20-ին ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։ «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարեւոր է ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է Լարիջանին։ Նա նաեւ նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Ադրբեջանի հետ տնտեսական կապերի զարգացման հարցում։ Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ իր երկիրը կողմ է տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը։

No comments: