Wednesday, February 24, 2010

Թուրքիայում ձերբակալել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատասխանատուներից մեկին

News.am. 23-2-2010- Փետրվարի 23-ին Թուրքիայում ձերբակալվել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի ղեկավար Ալի Այդընը։ Այդընին հունվարի 15-ի հայտարարության հետ կապված բացատրություններ տալու համար կանչել են դատախազություն եւ բացատրություն վերցնելուց հետո անմիջապես ձերբակալել են։ Քրդական կուսակցության նահանգային կառույցի ղեկավարը մեղադրվում է «Ահաբեկչական կազմակերպության (PKK) օգտին քարոզչություն անելը» եւ «Ահաբեկչական կառույցի անդամ չլինելով հանդերձ՝ կառույցի անունից հանցանք գործելը» հոդվածներով։

No comments: