Thursday, February 25, 2010

Լավրով. Իրանը ազդեցության բազմաթիվ լծակներ ունի

Report.am. 24-2-2010- Միջազգային հանրությունից Իրանին մեկուսացնելու փորձերը վկայում են հեռատեսության բացակայության մասին, «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Որ կողմ նայես՝ Աֆղանստան, Իրաք, Պաղեստին, Լիբանան, Սիրիա՝ Իրանն ազդեցության լծակներ ունի։ Պետք է այդ ազդեցությունը միացնել ընդհանուր ջանքերին և օգտագործել պայթյունավտանգ շրջանը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար։ Ինչ-որ պատրվակով մեկուսացնել նրանց, ովքեր կարող են իրենց ավանդը ներդնել այս գործում, կարող է արդարացվել միայն սկզբունքայնությունից ետ չկանգնելու այսրոպեական ցանկությամբ, բայց դա նաև հեռատեսության ակնհայտ բացակայության նշան է»,-ասել է ՌԴ արտգործնախարարը։

No comments: