Thursday, February 25, 2010

Ճապոնիան Իրանին առաջարկել է ուրանը հարստացնել իր տարածքում

News.am. 24-2-2010- Ճապոնիան Իրանին առաջարկում է իր տարածքում հարստացված ուրանը տրամադրել Իրանի ատոմային էներգետիկայի օգտագործման համար։ Իրանը դեռեւս պաշտոնական պատասխան չի տվել, սակայն խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այս առաջարկությունը կքննարկի Ճապոնիայի արտգործնախարար Կացույա Օկադայի հետ հանդիպման ժամանակ։ Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ, նրանց հանդիպումը կկայան այսօր Տոկիոյում։ Nikkei պարբերականի փոխանցմամբ, այս առաջարկը Ճապոնիայի իշանությունները դիտարկում են որպես Իրանի ատոմային ծրագրի շուրջ ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու ելք։ Այս հարցը լուծելու համար Ճապոնիայի միանալը միջազգային ջանքերին առաջին անգամ քննարկվել է անցյալ դեկտեմբերին։ Այդ ժամանակ Տոկիոն իր ծառայություններն առաջարկեց Թեհրանին իբրեւ Իրանի ուրանի հարստացման գործում երրորդ կողմ։ Որոշ տվյալներով, Ճապոնիան իր առաջարկությունն արել է այն բանից հետո, երբ մասնավոր խորհրդակցությունների ժամանակ ԱՄՆ-ը հավանության է արժանացրել այս նախաձեռնությունը։

No comments: