/PanARMENIAN.Net/ 08.02.2010 - Թեհրանն առաջարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներին ներկա լինել Նաթանզեում ուրանի հարստացման առաջիկա աշխատանքներին, երկուշաբթի հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում անելով ՄԱԳԱՏԷ-ում Թեհրանի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեին:
«Նամակում մենք հրավիրել ենք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ներկա գտնվել ուրանի հարստացման գործընթացին, քանի որ բոլոր միջուկային օբյեկտները գտնվում են գործակալության վերահսկողության տակ»»-մեջբերում է «Ֆրանս Պրեսը» Իրանի պետական «ԻՌՆԱ» գործակալության հաղորդագրությունը:
Նախօրեին Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանն երկուշաբթի մտադիր է իրազեկել ՄԱԳԱՏԷ-ին ուրանի հարստացման աշխատանքների մեկնարկի մասին, իսկ երեքշաբթի` սկսել ուրանի հարստացման գործընթացը Նաթանզեում: Կիրակի օրն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրահանգ է տվել Սալեհիին` սկսել ուրանի հարստացումը մինչեւ 20 տոկոս, հաղորդում է Iran.ru-ն:Tuesday, February 9, 2010
Իրանը հրավիրել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ներկա գտնվել ուրանի հարստացման գործընթացին
/PanARMENIAN.Net/ 08.02.2010 - Թեհրանն առաջարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներին ներկա լինել Նաթանզեում ուրանի հարստացման առաջիկա աշխատանքներին, երկուշաբթի հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում անելով ՄԱԳԱՏԷ-ում Թեհրանի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեին:
«Նամակում մենք հրավիրել ենք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ներկա գտնվել ուրանի հարստացման գործընթացին, քանի որ բոլոր միջուկային օբյեկտները գտնվում են գործակալության վերահսկողության տակ»»-մեջբերում է «Ֆրանս Պրեսը» Իրանի պետական «ԻՌՆԱ» գործակալության հաղորդագրությունը:
Նախօրեին Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանն երկուշաբթի մտադիր է իրազեկել ՄԱԳԱՏԷ-ին ուրանի հարստացման աշխատանքների մեկնարկի մասին, իսկ երեքշաբթի` սկսել ուրանի հարստացման գործընթացը Նաթանզեում: Կիրակի օրն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրահանգ է տվել Սալեհիին` սկսել ուրանի հարստացումը մինչեւ 20 տոկոս, հաղորդում է Iran.ru-ն:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment