Մահացել է Հայոց ցեղասպանության բանաձևին ԱՄՆ Կոնգրեսում մշտապես դեմ արտահայտված Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներից 77-ամյա Ջոն Մուրթհան: Նա գլխավորում էր Ներկայացուցիչների պալատի դոտացիաների հարցերով հանձնաժողովի պաշտպանության ենթահանձնաժողովը: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը:
Աղբյուրի համաձայն` մահը վրա է հասել հիվանդանոցում: Ջոն Մուրթհան Ներկայացուցիչների պալատում պաշտոնավարել է 1974 թվականից և հանդիսանում էր պալատի ազդեցիկ անդամներից մեկը:
«Zaman»-ն ուշադրություն է հրավիրում այն համգամանքի վրա, որ հիշյալ կոնգրեսականը հայտնի է եղել Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ ունեցած իր ընդդիմադիր կեցվածքով:
Օրինակ` 2007 թվականին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի կողմից ընդունվել էր Ցեղասպանության բանաձևը, Մուրթհան մամուլի ասուլիս էր հրավիրել և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ արել այդ բանաձևը քվեարկության չդնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձևը, որը հանձնաժողովին էր ներկայացվել դեռևս 2009 թվականի մարտին։ Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը քվեարկության օր է նշանակել մարտի 4-ը։ Ներկայումս բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվը հասնում է 135-ի: Այդ բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին ու Մարկ Քըրքը:Tuesday, February 9, 2010
«Zaman» Մահացել է Ցեղասպանության բանաձևին դեմ արտահայտվող կոնգրեսականը
Մահացել է Հայոց ցեղասպանության բանաձևին ԱՄՆ Կոնգրեսում մշտապես դեմ արտահայտված Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներից 77-ամյա Ջոն Մուրթհան: Նա գլխավորում էր Ներկայացուցիչների պալատի դոտացիաների հարցերով հանձնաժողովի պաշտպանության ենթահանձնաժողովը: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը:
Աղբյուրի համաձայն` մահը վրա է հասել հիվանդանոցում: Ջոն Մուրթհան Ներկայացուցիչների պալատում պաշտոնավարել է 1974 թվականից և հանդիսանում էր պալատի ազդեցիկ անդամներից մեկը:
«Zaman»-ն ուշադրություն է հրավիրում այն համգամանքի վրա, որ հիշյալ կոնգրեսականը հայտնի է եղել Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ ունեցած իր ընդդիմադիր կեցվածքով:
Օրինակ` 2007 թվականին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի կողմից ընդունվել էր Ցեղասպանության բանաձևը, Մուրթհան մամուլի ասուլիս էր հրավիրել և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ արել այդ բանաձևը քվեարկության չդնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձևը, որը հանձնաժողովին էր ներկայացվել դեռևս 2009 թվականի մարտին։ Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը քվեարկության օր է նշանակել մարտի 4-ը։ Ներկայումս բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվը հասնում է 135-ի: Այդ բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին ու Մարկ Քըրքը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment