Thursday, February 18, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱՌԱՋ

«Լրագիր» 18-2-2010- Երեկվանից Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորները իրար հերթ չտալով խոսում են այն մասին, թե Հայաստանը չպետք է սպասի Թուրքիային ու հայ-թուրքական արձանագրություններն առաջինը վավերացնի: Բառացիորեն մի քանի օր առաջ հանրապետականները հակառակն էին ասում: Դիրքորոշման նման կտրուկ փոփոխությանը որեւէ ծանրակշիռ բացատրություն չի տրվում, եւ միակ բացատրությունն այն է, որ նման հրահանգ ստացվել է վերեւից: Այս մոտեցումը հակասում է Լոնդոնում Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ով ասում էր, թե Հայաստանը պատրաստ է վավերացնել, բայց միայն Թուրքիայից հետո: Հիշվում է, նման իրավիճակ էր նաեւ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը պետք է մեկներ Բուրսա: Դրանից մի քանի ամիս առաջ նա հայտարարում էր, թե կմեկնի Թուրքիա, եթե «մոտ լինենք սահմանը բացելուն»: Նա այնուամենայնիվ մեկնեց Թուրքիա, թեեւ սահմանի բացումը ներկայում էլ «մոտ» չէ: Եթե պայման ես դնում, պետք է այն կատարես: Կամ էլ ընդհանրապես պետք չէ պայման դնել:

No comments: