Panorama.am. 18-2-2010- Վաշինգտոնում կազմակերպված «Համագործակցության մոդել. Կառուցողական մոտեցումներ թուրք-ամերիկյան հարաբություններում» խորագրով կոնֆերանսում ելույթ ունեցած Ռոբերտ Վեքսլերն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին և Կոնգրեսի Ցեղասպանության բանաձևին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սոն Դաքիքա» (Son Dakika) լրատվական կայքը, ԱՄՆ նախկին կոնգրեսական և Կոնգրեսում Թուրքիայի հետ բարեկամության խմբի նախկին նախագահ Ռոբերթ Վեքսլերն Անկարային կոչ է արել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «մի քայլ առաջ լինելու» մարտավարություն բանեցնել, ինչպես դա արել էր կիպրական հարցում:
Այս տարեսկզբին կոնգրեսականի պաշտոնից հրաժարված Վեքսլերը ստանձնել է «Մերձավոր Արևելքի խաղաղության կենտրոն» անվամբ ինստիտուտի ղեկավարումը:
«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալում (Կիպրոսի հարցում) հանուն խաղաղության բանակցող կողմից մի քայլ առաջ լինելու անհրաժեշտության մասին էր խոսում: Այժմ էլ ես եմ նրանց խորհուրդ տալիս վարվել նույն կերպ: Դա բխում է և Թուրքիայի, և Միացյալ Նահանգների շահերից »- ասել է թուրքամետ ամերիկյան գործիչը:Thursday, February 18, 2010
Վեքսլերը կոչ է արել Անկարային կարգավորման գործընթացում մի քայլ առաջ անցնել Երևանից
Panorama.am. 18-2-2010- Վաշինգտոնում կազմակերպված «Համագործակցության մոդել. Կառուցողական մոտեցումներ թուրք-ամերիկյան հարաբություններում» խորագրով կոնֆերանսում ելույթ ունեցած Ռոբերտ Վեքսլերն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին և Կոնգրեսի Ցեղասպանության բանաձևին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սոն Դաքիքա» (Son Dakika) լրատվական կայքը, ԱՄՆ նախկին կոնգրեսական և Կոնգրեսում Թուրքիայի հետ բարեկամության խմբի նախկին նախագահ Ռոբերթ Վեքսլերն Անկարային կոչ է արել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «մի քայլ առաջ լինելու» մարտավարություն բանեցնել, ինչպես դա արել էր կիպրական հարցում:
Այս տարեսկզբին կոնգրեսականի պաշտոնից հրաժարված Վեքսլերը ստանձնել է «Մերձավոր Արևելքի խաղաղության կենտրոն» անվամբ ինստիտուտի ղեկավարումը:
«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալում (Կիպրոսի հարցում) հանուն խաղաղության բանակցող կողմից մի քայլ առաջ լինելու անհրաժեշտության մասին էր խոսում: Այժմ էլ ես եմ նրանց խորհուրդ տալիս վարվել նույն կերպ: Դա բխում է և Թուրքիայի, և Միացյալ Նահանգների շահերից »- ասել է թուրքամետ ամերիկյան գործիչը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment