Panorama.am.9-2-2010- Աբդուլահ Գյուլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձը հավասարակշռված էր և լոյալ: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրաչ Գալստյանը:
«Նախագահի ուղերձը բավականին հավասարակշռված էր, լոյալ: Ուղերձում շեշտերը դրված էին ճիշտ` էլիտաների քաղաքական պատասխանատվություն, իսկ ուղերձը լոյալ էր` առանց դեմարշների: Ընդգծվում էր նաև միջազգային հանրության դերակատարությունը»,- նշեց Հ. Գալստյանը:
Ի պատասխան այն հարցին, թե որքանով է ճիշտ ընտրված ուղերձը հղելու տեղն ու ժամանակը, Հ. Գալստյանն ասաց. «Դա միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է: Նախագհն իր ուղևորության ընթացքում անցնում է Թուրքիայի օդային տարածքով, իսկ հայ-թուրքական հարաբերությունների թեման այսօր առավել, քան ակտուալ է: Այս պայմաններում տարօրինակ կլիներ, եթե նախագահը հանդես չգար նման ուղերձով»:
Հիշեցնենք, որ այսօր Լոնդոն այցելելու ճանապարհին նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ էր հղել Աբդուլա Գյուլին, որտեղ ողջունել էր թուրք պաշտոնակցին ու վերստին հիշեցրել երկու երկրների իշխանությունների` սերունդների առջև ունեցած պարտավորությունների մասին:
Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության և սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն և թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն: Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջև բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»:Tuesday, February 9, 2010
Փորձագետ. Թուրք գործընկերոջն ուղղված` նախագահի ուղերձը հավասարակշռված է
Panorama.am.9-2-2010- Աբդուլահ Գյուլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձը հավասարակշռված էր և լոյալ: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրաչ Գալստյանը:
«Նախագահի ուղերձը բավականին հավասարակշռված էր, լոյալ: Ուղերձում շեշտերը դրված էին ճիշտ` էլիտաների քաղաքական պատասխանատվություն, իսկ ուղերձը լոյալ էր` առանց դեմարշների: Ընդգծվում էր նաև միջազգային հանրության դերակատարությունը»,- նշեց Հ. Գալստյանը:
Ի պատասխան այն հարցին, թե որքանով է ճիշտ ընտրված ուղերձը հղելու տեղն ու ժամանակը, Հ. Գալստյանն ասաց. «Դա միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է: Նախագհն իր ուղևորության ընթացքում անցնում է Թուրքիայի օդային տարածքով, իսկ հայ-թուրքական հարաբերությունների թեման այսօր առավել, քան ակտուալ է: Այս պայմաններում տարօրինակ կլիներ, եթե նախագահը հանդես չգար նման ուղերձով»:
Հիշեցնենք, որ այսօր Լոնդոն այցելելու ճանապարհին նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ էր հղել Աբդուլա Գյուլին, որտեղ ողջունել էր թուրք պաշտոնակցին ու վերստին հիշեցրել երկու երկրների իշխանությունների` սերունդների առջև ունեցած պարտավորությունների մասին:
Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության և սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն և թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն: Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջև բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment