Tuesday, February 9, 2010

Դինքի սպանության գործի «գաղտնի վկան» թուրք չէ՞

Tert.am.9-2-2010- Երեկ Ստամբուլի դատարանում տեղի էր ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հերթական՝ 12-րդ դատական նիստը: Նիստին դատարանը պետք է լսեր Դինքի սպանության գործով անցնող «գաղտնի վկային», սակայն ինչ-ինչ պատճառներով այդ վկային չեն բերել դատարանի դահլիճ: Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ գաղտնի վկայի բացակայության առնչությամբ հայտարարություն է արել նախագահող դատավոր Էրքան Ջանաքը, ով ասել է, թե վկան, որի ինքնությունը չի հրապարակվում, դատարանի դահլիճից բացակայել է թուրքերենին լավ չտիրապետելու պատճառով։ «Գաղտնի վկան լավ չգիտի թուրքերեն։ Թարգմանիչ չգտնելու պատճառով՝ ես նրան չեմ կանչել»,- տեղեկացրել է դատավոր Ջանաքը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ գաղտնի վկան Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ դատախազությանը տեղեկություններ է հաղորդել թարգմանչի օգնությամբ։ Վկայի ազգային պատկանելության մասին ոչինչ չի նշվում։

No comments: