News.am. 17-2-2010- «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում ինչպես եղել են հակադիր, այդպես էլ մնացել են հակադիր ու չնայած շատ են խոսում հարաբերությունների „վերաբեռնավորման“ մասին, դրանք միայն խոսակցություններ են»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ու հավելեց. «Իրականում այդ երկու գերտերությունների շահերը մնացել են նույնը եւ խաղը զրոյական գումարով խաղի տրամաբանությունից դուրս չի եկել»:
Հարցին, թե ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունները եղան հենց այդ խնդիրը, որի շուրջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացան ընդհանուր հայտարարի գալ Կովկասում, նա պատասխանեց. «Այս պարագայում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի մոտիվացիաները տարբեր են: Ամերիկացիները չեն ցանկանում կապել Ղարաբաղի հարցը հայ-թուրքական կարգավորման հետ, որպեսզի բացվի հայ-թուրքական սահմանը եւ դրանով Հայաստանը դուրս բերվի Ռուսաստանի միակողմանի կախվածության վիճակից, ինչը նրանց թույլ կտա իրենց համար, բացի վրացական ճանապարհից, նաեւ այս ճանապարհով բացել կովկասը, համարելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռ երկար ժամանակ այսպես են մնալու:
Իսկ ռուսները, Հայաստանի ողջ կառուցվածքը, տնտեսության յուղոտ պատառները իրենց հսկողության տակ պահելով, ուզում են բաց ճանապարհ, սակայն նրանք էլ կողմնակից են դա Ղարաբաղի խնդրի հետ չկապելուն, որովհետեւ ԼՂ խնդիրը այն կեռիկն է, որի վրա, ըստ ռուսական ստրատեգիայի, կախված պետք է մնա եւ Հայաստանը եւ Ադրբեջանը»:
Եվ ո՞ւմ ռազմավարությունը կհաղթի. ԱՄՆ-ի՞, թե` Ռուսաստանի, եթե այնուամենայնիվ հայ-թուրքական սահմանը բացվի, հարցին էլ արձագանքեց. «Նախ սահման բացողը Թուրքիան է եւ ես համոզված եմ, որ Թուրքիայի ոչ մի իշխանություն առանց ԼՂ հարցում առաջընթացի չի գնա նման ռիսկի: Բայց եթե այնուամենայնիվ, սահանը բացվի, Ռուսաստանը կդադարի մենաշնորհ ունենալ Հայաստանում: Մոսկվայում հասկանում են, որ իրենք չեն կարող պահել 100 տոկոսը եւ որպեսզի լիցքաթափեն իրավիճակը Հարավային Կովկասում ռուս-վրացական պատերազմից հետո, եւ նաեւ ինչ որ ձեւով դիվերսիֆիկացնեն իրենց ներկայությունը` ռազմաքաղաքականից այն կոնվերտացնելով տնտեսականի, գնում են այս ճանապարհով»:Wednesday, February 17, 2010
Ո՞ւմ ռազմավարությունը կհաղթի. ԱՄՆ-ի՞, թե` Ռուսաստանի, եթե հայ-թուրքական սահմանը բացվի
News.am. 17-2-2010- «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում ինչպես եղել են հակադիր, այդպես էլ մնացել են հակադիր ու չնայած շատ են խոսում հարաբերությունների „վերաբեռնավորման“ մասին, դրանք միայն խոսակցություններ են»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ու հավելեց. «Իրականում այդ երկու գերտերությունների շահերը մնացել են նույնը եւ խաղը զրոյական գումարով խաղի տրամաբանությունից դուրս չի եկել»:
Հարցին, թե ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունները եղան հենց այդ խնդիրը, որի շուրջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացան ընդհանուր հայտարարի գալ Կովկասում, նա պատասխանեց. «Այս պարագայում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի մոտիվացիաները տարբեր են: Ամերիկացիները չեն ցանկանում կապել Ղարաբաղի հարցը հայ-թուրքական կարգավորման հետ, որպեսզի բացվի հայ-թուրքական սահմանը եւ դրանով Հայաստանը դուրս բերվի Ռուսաստանի միակողմանի կախվածության վիճակից, ինչը նրանց թույլ կտա իրենց համար, բացի վրացական ճանապարհից, նաեւ այս ճանապարհով բացել կովկասը, համարելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռ երկար ժամանակ այսպես են մնալու:
Իսկ ռուսները, Հայաստանի ողջ կառուցվածքը, տնտեսության յուղոտ պատառները իրենց հսկողության տակ պահելով, ուզում են բաց ճանապարհ, սակայն նրանք էլ կողմնակից են դա Ղարաբաղի խնդրի հետ չկապելուն, որովհետեւ ԼՂ խնդիրը այն կեռիկն է, որի վրա, ըստ ռուսական ստրատեգիայի, կախված պետք է մնա եւ Հայաստանը եւ Ադրբեջանը»:
Եվ ո՞ւմ ռազմավարությունը կհաղթի. ԱՄՆ-ի՞, թե` Ռուսաստանի, եթե այնուամենայնիվ հայ-թուրքական սահմանը բացվի, հարցին էլ արձագանքեց. «Նախ սահման բացողը Թուրքիան է եւ ես համոզված եմ, որ Թուրքիայի ոչ մի իշխանություն առանց ԼՂ հարցում առաջընթացի չի գնա նման ռիսկի: Բայց եթե այնուամենայնիվ, սահանը բացվի, Ռուսաստանը կդադարի մենաշնորհ ունենալ Հայաստանում: Մոսկվայում հասկանում են, որ իրենք չեն կարող պահել 100 տոկոսը եւ որպեսզի լիցքաթափեն իրավիճակը Հարավային Կովկասում ռուս-վրացական պատերազմից հետո, եւ նաեւ ինչ որ ձեւով դիվերսիֆիկացնեն իրենց ներկայությունը` ռազմաքաղաքականից այն կոնվերտացնելով տնտեսականի, գնում են այս ճանապարհով»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment