Tert.am. 8-2-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Մյունխենում Անվտանգության խորհրդաժողովի շրջանակում հանդիպել է օտարերկրյա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգի և Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյի հետ։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Մյունխենում թուրք լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Դավութօղլուի խոսքով՝ հանդիպումների հիմնական առանցքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն են եղել։
Թուրքիայի արտգործնախարարը Քալմի-Ռեյի հետ քննարկել է Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշումը և նրան ներկայացրել այդ հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը։ Ջեյմս Ստեյնբերգի հետ այլ հարցերի թվում Դավութօղլուն քննարկել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հետ կապված հնարավոր զարգացումները։
Խոսելով ՀՀ ՍԴ որոշման, ինչպես նաև կողմերի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագայի մասին` Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է շարունակել գործընթացը նախապես սահմանված սկզբունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
«Մենք հուսով ենք, որ գործընթացը կշարունակվի ի սկզբանե մեր պատկերացրած հեռանկարի ոգուն հարիր, և արդյունքում տարածաշրջանում կստեղծվի խաղաղության և կայունության այնպիսի նոր համակարգ, որն օգտակար կլինի թուրք և հայ ժողովուրդների, Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ազերիների, Ադրբեջանի համար։ Այդ հարցում մենք երբեք չենք դադարեցնելու մեր ջանքերը, և որպեսզի կանգ չառնի այդ գործընթացը, վճռական ենք այն ի սկզբանե սահմանված սկզբունքներով շարունակելու հարցում»,- հայտարարել է Դավութօղլուն։Monday, February 8, 2010
Հայ–թուրքական հարաբերությունները՝ Դավութօղլուի մյունխենյան հանդիպումների առանցքում
Tert.am. 8-2-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Մյունխենում Անվտանգության խորհրդաժողովի շրջանակում հանդիպել է օտարերկրյա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգի և Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյի հետ։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Մյունխենում թուրք լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Դավութօղլուի խոսքով՝ հանդիպումների հիմնական առանցքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն են եղել։
Թուրքիայի արտգործնախարարը Քալմի-Ռեյի հետ քննարկել է Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշումը և նրան ներկայացրել այդ հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը։ Ջեյմս Ստեյնբերգի հետ այլ հարցերի թվում Դավութօղլուն քննարկել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հետ կապված հնարավոր զարգացումները։
Խոսելով ՀՀ ՍԴ որոշման, ինչպես նաև կողմերի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագայի մասին` Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է շարունակել գործընթացը նախապես սահմանված սկզբունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
«Մենք հուսով ենք, որ գործընթացը կշարունակվի ի սկզբանե մեր պատկերացրած հեռանկարի ոգուն հարիր, և արդյունքում տարածաշրջանում կստեղծվի խաղաղության և կայունության այնպիսի նոր համակարգ, որն օգտակար կլինի թուրք և հայ ժողովուրդների, Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ազերիների, Ադրբեջանի համար։ Այդ հարցում մենք երբեք չենք դադարեցնելու մեր ջանքերը, և որպեսզի կանգ չառնի այդ գործընթացը, վճռական ենք այն ի սկզբանե սահմանված սկզբունքներով շարունակելու հարցում»,- հայտարարել է Դավութօղլուն։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment