Panorama.am. 8-2-2010- Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգին հանդես է եկել հայտարարությամբ, որում մեղադրում է ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիին երկրի ներքին գործերի վերաբերյալ ավելորդ մեկնաբանություններ տալու և այդպիսով միջամտելու մեջ:
Հիշեցնենք, օրեր առաջ ԱՄՆ դեսպանը թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցում ի թիվս քրդական, կիպրական և հայ-թուրքական արձանագրությունների շուրջ վերջին զարգացումների, անդրադարձել էր նաև թուրքական մամուլում ժամանակ առ ժամանակ շրջանառվող ռազմական հեղաշրջում իրականացնելու գաղտնի պլաններին: Խոսելով Թուրքիայում «գաղտնի պլանների սինդրոմից», դեսպանն ասել էր, որ չնայած նմանատիպ պլանները նվազել են երկրի ներքին քաղաքականությունում, բայց, այնուամենայնիվ, իսպառ չեն վերացել:
Արտաքին գերատեսչության հայտարարությունում, այս կապակցությամբ, ասված է. «Դիվանագիտական կանոնների համաձայն, դեսպանները պետք է զերծ մնան իրենց ծառայության վայր հանդիսացող երկրի ներքին խնդիրները մեկնաբանելուց: Այս կապակցությամբ պարոն Ջեֆրին պետք է որ զգայունություն ցուցաբերեր»,- Օզյուգերգի խոսքերը փոխանցում է Հուրիեթ (Hurriyet) թերթը:
Tuesday, February 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment