Panorama.am. 26-2-2010- Արդեն մի քանի տարի է, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը վրանային քաղաքի շոու են ներկայացնում՝ ցույց տալու իբր այն ծանր վիճակը, որում հայտնվել են Ադրբեջանի փախստականներն ու բռնագաղթածները:
Իրականում նման վրանների ստեղծումն ամենևին էլ անհրաժեշտ չէր: Ապացուցելու համար մի պարզ հաշվարկ ենք ներկայացնում: 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան է տարհանվել 360 հազար ազգությամբ հայ: Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր հայկական ընտանիք կազմված է եղել 3.9 անդամից, Ադրբեջանում նրանք թողել են 92 հազար բնակարան և առանձնատուն / 360 հազարը բաժանած 3.9-ի/:
Միևնույն ժամանակահատվածում Հայաստանից դուրս է եկել 160 հազար ադրբեջանցի, Արցախից՝ 45 հազար, իսկ ԼՂՀ զինուժի վերահսկողության ներքո գտնվող ազատագրված տարածքներից՝ 305 հազար մարդ: Այսպիսով, բնակավայրից տեղափոխված ադրբեջանցիների ընդհանուր թիվը կազմում է 510 հազար /160 հզ+45 հզ+305հզ/: Եթե հաշվի առնենք, որ միջին հաշվով ադրբեջանական յուրաքանչյուր ընտանիք բաղկացած է 5.04 անդամից, ապա ընդհանուր առմամբ տեղափոխվել է 101 հազար ընտանիք, այսինքն ադրբեջանական իշխանությունները պետք է լուծեին ընդամնեը 101 հազար ընտանիքի բնակարանային խնդիր, իսկ իրականում ավելի քիչ, քանի որ նրանց մի մասը գնացել են Ռուսաստան ու այլ երկրներ:
1989 թվականին Հայաստանի իշխանությունների կողմից միակողմանի կերպով 14.5 հազար ադրբեջանական ընտանիքների տրվել է փոխհատուցում՝ տուն ու ունեցվածքը թողնելու համար: Փոխհատուցված գումարը կազմել է 110 մլն ամերիկյան դոլար:
Այս իրավիճակում Ադրբեջանում բնակարանային խնդիր կարող էր ունենալ ընդամենը 86.5 հազար տեղափոխված ադրբեջանական ընտանիք /101 հազ-ից հանած 14.5 հազար/: Ակնհայտ է, որ հայերի թողած 92 հազար բնակարաններն ու տները լիովին բավական էին տեղափոխված ադրբեջանցիների օթևանի հարցի լուծման համար:
Սակայն քանի որ Ադրբեջանի հայերի տները՝ և հատկապես քաղաքում բնակվողներինը, ունեցել են որոշակի շուկայական արժեք, ապա ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների համար դրանք ծառայել են որպես անձնական հարստացման աղբյուր: Ընդ որում, որքան բարձր է եղել պաշտոնը, այնքան մեծ է եղել յուրացրած բնակարանների թիվը:
Վրանային քաղաքի խնդիրն առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների ագահության հետևանքով, իսկ ազգը իշխանավորների համար դարձել է գործիք իրենց նպատակներին հասնելու համար: Այս մասին բազմաթիվ վկայություններ ու ապացույցներ կան հենց ադրբեջանական մամուլում, իսկ վրանային քաղաքները ծառայել են որպես շոու՝ այլ երկրներից մարդասիրական օգնության ձեռք բերման համար:
Saturday, February 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment