Monday, February 22, 2010

ԱԺ նախագահն էլ Էդվարդ Նալբանդյանից կպահանջի անհրաժեշտ փաստաթղթերը

Panorama.am. 22-2-2010- Այսօր մեկնարակած Ազգային ժողովի քառօրյա նիստում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք ամենայն մանրամասնությամբ նայել են ԱԺ ուղարկված հայ-թուրքական արձանագրություններին կից փաստաթղթերը և հայտնաբերել, որ դրանք լիարժեք չեն, բացակայում են փաստաթղթային հիմնավորումները: Նկատենք, որ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համաձայն, արձանագրությունների նախաստորագրման և ստորագրման փուլում պետք է պատրաստված լինեին փաստաթղթային հիմնավորումներ, որոնք էլ հենց պահանջում է Դաշնակցությունը: «Նախորդ անգամ արտգործնախարարը խոստացավ, որ կտրամադրի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանից հետո մենք նրանից նամակ ստացանք այն մասին, որ ինքը ոչ մի փաստաթուղթ մեզ չի կարող տրամադրել և դրանք կտրամադրվեն այն ժամանակ, երբ դրանք մտնեն Ազգային ժողով», -իր ելույթում հավելեց Վահան Հովհաննիսյանը ու հետաքրքրվեց` «հույս կա՞, որ դրանք կներկայացվեն գոնե այն ժամանակ, երբ արձանագրությունները Ազգային ժողովում քննարկման առարկա դառնան»: «Պարոն Հովհաննիսյան, մենք միասին կպահանջենք, որ տրամադրվեն բոլոր տեղեկանքները», -դաշնակցական պատգամավորին պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

No comments: