News.am. 22-2-2010- Մինչեւ շաբաթվա վերջ ձեւավորվելու է խորհրդարանական աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հայ-թուրքական արձանագրությունների եւ Ազգային ժողովում դրանց քննարկմանն ու վավերացմանը վերաբերող բոլոր հարցերի ուսումնասիրմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվելու են մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր խորհրդարանական կուսակցությունից: Սակայն, ըստ Ռուստամյանի, հանձնաժողովը կուսակցություններից դեռ չի ստացել թեկնածուների անունները: Նա հայտարարեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արձանագրությունների քննարկումը կսկսի միայն այն բանից հետո, երբ եզրակացություն կտա աշխատանքային խումբը: «Այդ եզրակացության հիման վրա էլ հանձնաժողովը կտա սեփական եզրակացությունը, որը կներկայացվի խորհրդարանին, եւ միայն դրանից հետո Ազգային ժողովը կսկսի արձանագրությունների քննարկումը լիագումար նիստի ընթացքում: Մենք շտապելու տեղ չունենք»,- հայտարարել է Ռուստամյանը:
Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ աշխատանքային խմբի կազմում Հանրապետական կուսակցությունից ընդգրկվելու է Համլետ Հարությունյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Էռնեստ Սողոմոնյանը եւ Ստեփան Սաֆարյանը՝ «Ժառանգությունից»:Monday, February 22, 2010
Հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ խորհրդարանական աշխատանքային խումբը կձեւավորվի մինչեւ շաբաթվա վերջ
News.am. 22-2-2010- Մինչեւ շաբաթվա վերջ ձեւավորվելու է խորհրդարանական աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հայ-թուրքական արձանագրությունների եւ Ազգային ժողովում դրանց քննարկմանն ու վավերացմանը վերաբերող բոլոր հարցերի ուսումնասիրմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվելու են մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր խորհրդարանական կուսակցությունից: Սակայն, ըստ Ռուստամյանի, հանձնաժողովը կուսակցություններից դեռ չի ստացել թեկնածուների անունները: Նա հայտարարեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արձանագրությունների քննարկումը կսկսի միայն այն բանից հետո, երբ եզրակացություն կտա աշխատանքային խումբը: «Այդ եզրակացության հիման վրա էլ հանձնաժողովը կտա սեփական եզրակացությունը, որը կներկայացվի խորհրդարանին, եւ միայն դրանից հետո Ազգային ժողովը կսկսի արձանագրությունների քննարկումը լիագումար նիստի ընթացքում: Մենք շտապելու տեղ չունենք»,- հայտարարել է Ռուստամյանը:
Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ աշխատանքային խմբի կազմում Հանրապետական կուսակցությունից ընդգրկվելու է Համլետ Հարությունյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Էռնեստ Սողոմոնյանը եւ Ստեփան Սաֆարյանը՝ «Ժառանգությունից»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment