Tuesday, February 9, 2010

Վրաստանում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ վիզային ռեժիմը երկու երկրների միջև կարող է դադարեցվել

Panorama.am. 8-2-2010- Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, Վրաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մուջաբա Դեմիրչին մեկնաբանել է այսօր Վրաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի հավանական դադարեցումը: Նա, մասնավորապես, ասել է. «Իրանի քաղաքականությունը հարևան երկրների հետ կայանում է այնպիսի պայմանների ստեղծման մեջ, որ մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել մի երկրից մյուսը: Բնական է, այդ առումով Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղյալ համարելու քայլը մեր օրակարգում է: Կկայանա այն, թե ոչ, ցույց կտա ժամանակը», - ասել է դեսպանը: Ադրբեջանի հետ մուտքի վիզան չեղյալ համարելու Իրանի միակողմանի որոշումը դեսպանը հիմնավորել է վերջինիս հետ ավելի սերտ կապերի առկայության հանգամանքով:

No comments: